ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ազգային Ժողովում երկու նոր հանձնաժողով է ձևավորվում

7-րդ գումարման Ազգային ժողովը, ի տարբերություն նախորդի, կունենա ոչ թե 9, այլ 11 մշտական հանձնաժողով: Այս մասին ասված է այսօր ԱԺ ներկայացրած որոշման նախագծում։

Ըստ այդմ, երկու նոր հանձնաժողովներն են Մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովը և Տարածաշրջանային ինտեգրման հարցերի հանձնաժողովը: Վերջինի ստեղծումը պայմանացվորված է ԵԱՏՄ-ում իրավական ակտերի համակարգի ձևավորմամբ, որը ենթադրում է ՀՀ ներպետական օրենքների, իրավական ակտերի ընդունում:

ԱԺ-ն կունենա հետևյալ հանձնաժողովները.

-Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ)

-Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով (14 անդամ)

-Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ)

-Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ)

- Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ)

-Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ)

-Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ)

-Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ)

-Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ)

-Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ)

-Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ):

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    9 C°
     
    20°  11° 
    08.05.2024
    22°  11° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: