ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Չենք հրաժարվում, ախպարիգ». Աշխարհի տարբեր վայրերում կհիշատակեն Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցը

Norsk PEN

Ամեն տարի պոլսահայ նշանավոր լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության օրը՝ հունվարի 19-ին, բազմաթիվ հայեր և թուրքեր են հավաքվում սպանության վայրում և ոգեկոչում ազատ խոսքի ջատագով Դինքի հիշատակը:

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված սգո միջոցառումը տեղի է ունենալու հունվարի 19-ին Ստամբուլի Օսմանբեյ թաղամասում «Ակոս» թերթի նախկին խմբագրության դիմաց:

Սգո միջոցառումն անցկացվելու է «Չենք հրաժարվում, ախպարիգ» (Vazgeçmiyoruz Ahparig) խորագրի ներքո։

Հունվարի 19-ին, ժամը 21:30 մեկ այլ սգո միջոցառում է ընթանալու Ստամբուլի Բեյօղլու թաղամասում: 

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը` հղում կատարելով «Ակոս»-ին, հունվարի 17-ին և 18-ին Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցին նվիրված կլոր սեղանի ձևաչափով քննարկումներ կկազմակերպվեն Ստամբուլում և Անկարայում:

Ըստ աղբյուրի` «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Դինքի հիշատակին նվիրված ֆիլմերի ցուցադրություն, ներկայացումներ և այլ բնույթի միջոցառումներ են նախատեսվում Գերմանիայի մի քանի քաղաքներում, Լոս-Անջելեսում և Բրյուսելում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: