ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմն ընդլայնվելու միտում ունի

Institute for Agriculture and Trade Policy

Միացյալ Նահանգների ու Չինաստանի միջև անցյալ տարի առաջացած փոխադարձ պատժամիջոցների պատերազմն այս տարի, կարծես թե, ենթադրում է թեժ շարունակություն, ընդ որում՝ մասնակից երկրների ընդլայնման արդեն ակնhայտ հավանականությամբ:

Իրականում Թարմփի վարչակազմի աշխատաոճն է նպաստում հակաամերիկյան տրամադրությունների ալիքի հասունացմանն ու այդ գործընթացում «ընկերություն` ԱՄՆ դեմ» սկզբունքի կիրառմանը:

 

Չինաստան-ԱՄՆ բանակցություններում բովանդակության բացակայությունն ու դրանց տապալման հավանականությունը մեծ է

Նախորդ շաբաթ երկու երկրների ղեկավարները հանդիպում ունեցան Վաշինգտոնում ու չնայած երկու կողմից էլ հանդիպումը «դրական» գնահատեցին`  բանակցությունների հիմնական առարկան, այն է՝ առևտրային պատերազմը մինչև մարտի մեկ դադարեցնելը, մնաց անփոփոխ: Իսկ այն, որ մինչև մարտի մեկ կողմերը դժվար թե որևէ հուսադրող հայտարարի գան, վկայում են մի շարք փաստեր.

  1. ԱՄՆ Կառավարության հարկադրված պարապուրդը: Չվճարվող արձակուրդի պարագայում դժվար թե առևտրի նախարարությունից հնարավոր լինի գործուղել Չինաստանի հետ բանակցությունների, կամ առնվազն սպասել արդյունավետության բարձր ցուցիչի:
  2. Huaiwei-ի հետ կապված զարգացումները: Որքան էլ կողմերը չեն բարձրաձայնում առևտրային պատերազմին չինական կազմակերպության տնօրենի՝ Կանադայում ձերբակալվելու փաստի առնչության մասին, փաստը մնում է փաստ, եթե անգամ այդպիսի կապն ուղղակի չէ. ձերբակալության պատճառն ընկերության կողմից 5G ինտերնետային ոլորտում բացարձակ առաջատարությունն է, ինչը ենթադրում է ևս մեկ շուկայում ամերիկյան կողմի պարտություն: Թրամփը դա չի հանդուրժի:
  3. Չին-ամերիկյան տնտեսական պատերազմի ջրաղացին սկսել են ջուր լցնել տարբեր երկրներ, ինչը միայն թեժացում է ենթադրում:

 

Հնդկաստանն ԱՄՆ գյուղմթերքի նկատմամբ 30% աճող մաքսատուրքի տեսքով պատժամիջոց է կիրառում

Միջուկային ծրագրից դուրս գալուց հետո ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ ուղղակի, իսկ Իրանի հետ առնչվող երկրների նկատմամբ անուղղակի պատժամիջոցների սահմանումն անմիջական հարված էր Հնդկաստանին, որն Իրանից նավթի հիմնական գնորդներից է: Հակաամերիկյան պատժամիջոցների պատճառն այս տրամաբանության մեջ է՝ պատասխան սահմանափակող ակտի նկատմամբ:

Հնդկաստանից բացի, ամերիկյան պատժամիջոցների ածանցյալ ազդեցությունը շրջանցելուն ուղղված գործողություններ նկատվում են տարբեր երկրների կողմից՝ ի դեմս փոխադարձ պայմանավորվածությունների: Մասնավորապես խոսքը վերաբերում է փոխադարձ գործարքներում դոլարից հրաժարվելու մասին տարբեր երկրների կողմից հայտարարված քննարկումներին: Որպես օրինակ, դեռևս նախորդ տարի Իրանն ու Հնդկաստանն են պայմանավորվել փոխադարձ վճարումներն իրականացնել ռուփիյով:

Ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահի գործողություններն այսօր մեծացնում են հակաամերիկյան տրամադրություններն աշխարհում, ինչը չի բացառում մոտ ապագայում ԱՄՆ դեմ ուղղված ընկերակցությունների ձևավորմանը: Այս իմաստով, Իրանն ու Չինաստանը հարմար առիթ են ստեղծել դեդոլարիզացիայի վաղուց փափագած գլոբալ գործընթացների մեկնարկի համար, ուստի չի բացառվում, որ նույն Չինաստանի հետ առևտրային պատերազմի դադարեցումն ասիական այդ երկրի համար՝ որպես դեմպինգ հանդես գալով, արհեստականորեն ձգձգվի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: