ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 022,36 դրամ ԱՐԾԱԹ - 260,44 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 960,65 դրամ

Եվրախորհրդարանը նոր բանաձևում քննադատել է Ադրբեջանի իշխանություններին

AP

Եվրախորհրդարանի հունվարի 17-ի նիստում Ադրբեջանի իշխանություններն,  այդ երկրում առկա մարդու իրավունքների իրավիճակի քննարկման համատեքստում սուր քննադատության են ենթարկվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Եվրախորհրդարանի նիստի ժամանակ տարբեր երկրներից մոտ երկու տասնյակ խորհրդարանականներ անդրադարձել են Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումներին և, մասնավորապես, քաղբանտարկյալ ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովի գործին:

Խորհրդարանականները գրեթե միաձայն նշել են, որ Ադրբեջանի իշխանությունները երկար տարիներ կոպիտ ձևով խախտում են ստանձնած պարտավորությունները և մարդու իրավունքների ու ժողովրդավարության սկզբունքները:

Եվրախորհրդարանի պատգամավորները քննադատության են ենթարկել նաև ադրբեջանական լոբբիով զբաղվող եվրոպական գործիչներին, որոնք Ադրբեջանի իշխանություններից ստացվող գումարների դիմաց աչք են փակում այդ երկրում  տեղի ունեցող աղաղակող խախտումների վրա և տարբեր կեղծ մեթոդներով փորձում արժևորել Ադրբեջանի՝ որպես Եվրոպայի համար բնական գազի աղբյուր հանդիսացող երկրի, դերը:

Խորհրդարանականները նշել են, որ ի դեմս Պեդրո Ագրամունտի, այն բոլոր եվրոպական գործիչները, ովքեր գումարի դիմաց փորձել են պաշտպանել Ադրբեջանի իշխող կոռումպացված ռեժիմին, պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն:

«Պետք է վերջ դնել պաշտոնյաների կամայականություններին, պատժամիջոցներ կիրառել այդ երկրի առաջին դեմքի և մյուս պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղավոր են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների համար»,- գրեթե միաձայն ասվել է պատգամավորների ելույթներում:

Առևտրի հարցերով եվրոպական հանձնակատար Սեսիլիա Մալստրոմը նշել է, որ Բրյուսելը ակտիվ երկխոսության մեջ է Ադրբեջանի իշխանությունների հետ, և իրենք պահանջում են անհապաղ ազատ արձակել բլոգեր Մեհման Հուսեյնովին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 18 կմ/ժ
23 C°
 
19°  35° 
23.08.2019
19°  34° 
24.08.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը