ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Բումերանգի էֆեկտը սպառնում է հարվածել ռեժիմին». Ադրբեջանում ակտիվանում է ընդդիմությունը

Azadlig

Ադրբեջանում ընդդիմադիր ուժերի ակտիվացում է նկատվում: 

Հունվարի 19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բազմահազարանոց ցույց է կազմակերպվել՝ Մեհման Հուսեյնովին ու մյուս քաղբանտարկյալներին ազատելու պահանջով։ Ցույցն անցկացվել է «Ազատություն»,  «Վերջ դիկտատուրային», «Հրաժարական տվեք» կարգախոսների ներքո: Այն կազմակերպվել է Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդի նախաձեռնությամբ, որին աջակցել են նաև «Մուսավաթ» և այլ կուսակցությունների ակտիվիստները:

«Մեր պահանջներ են` ազատել Մեհման Հուսեյնովին և այլ քաղբանտարկյալներին, ինչպես նաև վերադարձնել օֆշորային հաշիվներին բյուջեից փոխանցված գումարները», - հանրահավաքից առաջ հայտարարել է Ազգային խորհրդի նախագահ Ջեմիլ Հասանլին:

Հանրահավաքի ընթացքում ակտիվիստները դժգոհում էին ոչ միայն ինտերնետի բացակայությունից, այլև մեղադրում էին իշխանությանը «լայն հասարակությանը ճշմարտությունը հասցնելու» ճանապարհին խոչընդոտներ ստեղծելու մեջ։

Նշենք, որ հանրահավաքն անցկացվել է ոստիկանության ուժեղացված հսկողության ներքո: Ակտիվիստների խոսքերով, սովորության համաձայն, իշխանություններն արգելափակել են ինտերնետ կապը, և ցուցարարները զրկված են եղել սոցիալական ցանցերում ուղիղ հեռարձակում իրականացնելու հնարավորությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մի քանի դատապարտված ակտիվիստներ հացադուլ են սկսել` ի աջակցություն Հուսեյնովի: Այժմ արդեն «Ազատություն Մեհման Հուսեյնովին և մնացյալ քաղբանտարկյալներին» կարգախոսով ընդդիմադիրները Մուսավաթ կուսակցության գլխավոր գրասենյակում են հացադուլ սկսել՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին: Նշենք, որ բլոգերը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ նա տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի` երկրի փոխնախագահի պաշտոնին նշանակվելու վերաբերյալ:  

Ինչպես գրում է Turan-ը, հանրահավաքի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ պահանջել են իշխանություններից Մեհման Հուսեյնովին և այլ քաղբանտարկյալներին ազատ արձակել: «Եվրախորհրդարանը քննարկում է Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրը, և դա իշխանության մեղքն է, որը երկիրը դարձրել է Աֆրիկայի բանանային հանրապետություն»,- ասել է «Մուսավաթ» կուսակցության վարչության անդամ Տոֆիկ Յագուբլուն:

«ՌԵԱԼ» կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովի խոսքերով, իշխանությունները, փոխարեն լուծեն երկրի առջև ծառացած խնդիրները, «հաշիվներ են փակում երիտասարդ առաջնորդներ` Մեհման Հուսեյնովի և այլ ակտիվիստների հետ»:

«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ, ընդդիմադիր Ալի Քերիմլին մեղադրել է իշխանություններին կոռուպցիայի և դեպրոտիզմի մեջ:  «Այսօր այստեղ հավաքվել է 20 հազար մարդ, որպեսզի դինաստիական ռեժիմից ազատվելու իրենց ցանկությունն արտահայտեն: Մեր շարժումը կավարտվի այս ռեժիմին պատմության գիրկն ուղարկելով», - ասել է Քերիմլին:

Ի դեպ, ընդդիմադիրները խոսում են մեծ թվով ցուցարարների մասին (մոտ 20.000), իսկ Բաքվում ոստիկանությունը նշում է, որ հանրահավաքին մասնակցել է 2800 մարդ:

Ընդդիմության հանրահավաքը ստիպել է խոսել նաև Ալիևի իշխանության կողմնակիցներին:

Այսպիսով, Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլիի խոսքով` կան ուժեր, որոնք ձգտում են ընդդիմություն ստեղծել Ադրբեջանում: «Երկրի որոշ խմբավորումներ, օտարերկրյա քարոզչության և այլ գործոնների ազդեցության ներքո, սեփական շահադիտական նպատակներին հասնելու համար փորձում են ստեղծել ընդդիմություն Ադրբեջանում` մասնավորապես, հանրահավաքների կազմակերպման և անցկացման միջոցով»:

Իսկ իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովն ասել է, որ վերջին 10-15 տարիների ընթացքում Ադրբեջանում շատ բան է փոխվել, բացառությամբ ընդդիմության:

Սակայն նշենք, որ հարևան Ադրբեջանում շատ բան չի փոխվել: Հանրահավաքից անմիջապես հետո` Բաքվում «Սև հունվարը» նշելու ժամանակ, տասնյակ ընդդիմադիրներ են ձերբակալվել և բերման ենթարկվել: 

«Մարդկանց, ովքեր եկել էին ծառուղի, բաժանեցին փոքր խմբերի և թույլ չտվեցին առաջ գնալ: Ինձ թույլ տվեցին 150 հոգանոց խմբով ներս մտել:  Հետո կրկին խմբերի բաժանեցին և սկսեցին բաց թողնել 15-20 հոգու », - նշել է Ալի Քերիմլին:

Նրա խոսքով` Ալիևն այդպիսի հրաման է տվել` վախենալով նախօրեին տեղի ունեցած ցույցից…

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: