ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գևորգ Մուրադյանը ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Aysor.am

Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվեց Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ։ ԵՊՀ խորհրդի քարտուղար ընտրվեց արևելագետ Արթուր Իսրայելյանը։

Գևորգ Մուրադյանը Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ավագ գիտաշխատող է, «Մետրիկա» ընկերության հիմնադիրը։

«Մենք խնդիրներ ունենք բոլոր ուղղություններում, և բոլոր ուղղություններում կա աշխատանք կատարելու։ Առաջնային նպատակը, որը տեսնում եմ, դիագնոստիկան է։ Պետք է հասկանալ խնդիրների առաջնահերթությունները, պետք է հասկանալ, թե ինչ պոտենցիալ ունի Երևանի պետական համալսարանը, ինչ բարեփոխումների հնարավորության դեպքում մենք կարող ենք բերել ավելի շատ գումարային ներհոսք դեպի Երևանի պետական համալսարան, թե՛ շատ ավելի լավ վարձատրել մեր դասախոսներին, թե՛ միջազգային իմաստով շատ ավելի բարձր որակի կրթություն տալ ուսանողներին։ Այդ երեք կետերի միավորման արդյունքում կստանանք համակարգ, որը կբերի Երևանի պետական համալսարանի հեղինակության բարձրացմանը։ Մի բան, որ կարող եմ խոստանալ՝ իմ բոլոր գործողությունները միշտ ուղղված են լինելու ԵՊՀ-ի օբյեկտիվ շահին», - իր ելույթում ասել է Մուրադյանը, հայտնում է «Ազատությունը»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: