ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՊՀ-ն և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր` արժևորելով պետություն-գիտական համայնք կապի ամրապնդումը։

Ինչպես հայտնում են Երևանի պետական համալսարանից՝ երկու կառույցների միջև համագործակցության նպատակն է նպաստել ԵՊՀ ուսանողների մասնագիտական հմտությունների և կարողությունների կատարելագործմանը, աշխատաշուկայում մրցունակ լինելու կարողունակությունների զարգացմանը, ինչպես նաև ապահովել նախարարության և համալսարանի մասնագիտական ներուժի փոխադարձ ներգրավումը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը վստահություն հայտնեց, որ այս հուշագիրը գործնական ազդեցություն կունենա բոլոր այն ուղղությունների զարգացման գործում, որոնք փոխհամագործակցության հիմքում են:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ ԵՊՀ-ն շատ է կարևորում գիտական համայնք-պետություն համագործակցությունը, որը պետք է նպաստի երկրի առաջընթացին ու զարգացմանը:

Հանդիպման ընթացքում, որին ներկա էին նաև ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը և նախարարության ներկայացուցիչներ, կողմերը քննարկեցին հուշագիրը կյանքի կոչելու գործնական քայլեր:

ԵՊՀ-ի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքված հուշագրի համաձայն՝ կողմերը համագործակցելու են նախարարության գործունեության ոլորտների շրջանակում, մասնավորապես՝ զբաղվածության, ժողովրդագրության, սոցիալական պաշտպանության, գենդերային քաղաքականության և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց իրավունքների իրացման ու ծառայությունների հասանելիության ուղղություններով:

Ըստ հուշագրի՝ երկու կառույցների համագործակցության արդյունքում իրականացվելու են ԵՊՀ ուսանողների մասնագիտական պրակտիկա, հետազոտական աշխատանքներ, ուսանողների կարիերայի կառավարում, հոգեսոցիալական ծրագրեր և այլ միջոցառումներ:


Եղանակ
Երևան
Անձրև
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 5,66 կմ/ժ
23 C°
 
29°  17° 
11.06.2023
31°  20° 
12.06.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: