ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լապշինը ցանկանում է իր բլոգում պատմել Ադրբեջանի կողմից գնդակոծվող հայկական գյուղերի մասին

Հ1

Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ցանկանում է իր բլոգներից մեկում պատմել Ադրբեջանի կողմից գնդակոծվող հայկական գյուղերի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լապշինն ասել է հունվարի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում:

«Դիմել եմ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայություն և խնդրել, որ ինձ թույլատրվի այցելել սահմանային գոտի, որպեսզի իմ բլոգում կարողանամ պատմել այն Ադրբեջանի կողմից գնդակոծվող գյուղերում ապրող մարդկանց կյանքի մասին: Դա Նոյեմբերյանի շրջանն է և մի քանի այլ շրջաններ»,- ասել է Լապշինը:

4-րդ անգամ Հայաստանում գտնվող բլոգերն այս անգամ եկել է բացառապես ճանաչողական այցով:

«Ցանկանում եմ մեքենա վարձակալել, շրջել երկրով, տեսնել այն, ինչ դեռ չեմ տեսել: Ես հարցում եմ ուղարկել, ցանկանում եմ տեսնել Սյունիքը, որտեղ դեռ չեմ եղել»,- նշել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: