ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել Մակեդոնիայի նոր անվանման մասին Սկոպիեի հետ համաձայնագրին

© AP Photo/Michael Varaklas

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել նախկին հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանելու վերաբերյալ Սկոպիեի հետ Աթենքի համաձայնագրին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը` այս մասին են վկայում քվեարկության արդյունքները, որը կայացել է հունվարի 25-ին երկրի գլխավոր օրենսդիր մարմնում եռօրյա բանավեճերի ավարտից հետո:

Համաձայնագրին հավանություն տալու օգտին քվեարկել է 300-տեղանոց խորհրդարանի 153 պատգամավոր, 146-ը դեմ է արտահայտվել, մեկը ձեռնպահ է մնացել: 

Նշենք, որ համաձայնագիրը նախատեսում է Մակեդոնիայի Հանրապետության վերանվանումը Հյուսիսային Մակեդոնայի Հանրապետություն: Երկու երկրների խորհրդարանականների կողմից համաձայնագրի վավերացումը Սկոպիեի համար ճանապարհ է բացում դեպի ՆԱՏՕ և Եվրոպական Միություն:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: