ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 825,93 դրամ ԱՐԾԱԹ - 271,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 695,71 դրամ

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է ԱԺ նախագահին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 25-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսին: Շնորհավորելով Արարատ Միրզոյանին օրենսդիր մարմնի ղեկավար ընտրվելու առթիվ` Վեհափառ հայրապետը վստահություն է հայտնել, որ Ազգային ժողովի նախագահը և պատգամավորները` որպես ժողովրդի ընտրյալներ, արգասաբեր գործունեությամբ իրենց նպաստը կբերեն պետականության ամրապնդմանը, երկրի հետագա շենացմանն ու ժողովրդի բարեկեցությանը:

Զրուցակիցներն անդրադարձել են այն կարևոր դերակատարությանը, որ վերապահված է ՀՀ Ազգային ժողովին` մասնավորապես արժևորելով օրինաստեղծ, վերահսկողական, խորհրդարանական դիվանագիտության ասպարեզներում գործունեությունը:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար` Ազգային ժողովի նախագահն ընդգծել է այն կարևոր դերակատարությունը, որն ունեն նորընտիր պատգամավորները Հայաստանում նոր մշակույթ ձևավորելու գործում: Ազգային ժողովի նախագահը նշել է, որ եկեղեցին ինչպես և Ազգային ժողովը, կարևորագույն առաքելություն ունի` ծառայել ժողովրդին: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը երկրի ու ժողովրդի կյանքում, Սփյուռքում ունեցած հայապահպան գործունեությունը: Կողմերն ընդգծել են Ազգային ժողովի և Մայր Աթոռի միջև համագործակցության հետագա խորացման կարևորությունը:

Ամենայն հայոց հայրապետը վերստին իր օրհնությունն է հղել ՀՀ Ազգային ժողովին ու Արարատ Միրզոյանին` մաղթելով իրենց պատասխանատու առաքելությամբ շենացնել hայոց երկիրը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 4 կմ/ժ
10 C°
 
  18° 
24.10.2019
  18° 
25.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: