ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանը Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոյին ճանաչել է երկրի «ժամանակավոր լեգիտիմ նախագահ»

RIA Novosti

Եվրոպական խորհրդարանը Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոյին ճանաչել է երկրի «ժամանակավոր լեգիտիմ նախագահ»: Համապատասխան բանաձևը հավանության է արժանացել 439 կողմ, 104 դեմ և 88 ձեռնպահ ձայնով:

«Եվրախորհրդարանը դարձել է առաջին եվրոպական ինստիտուտը, որն արել է դա»,-  РИА Новости-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի խոսնակ Անտոնիո Տայանին:

Եվրախորհրդարանը ԵՄ դիվանագիտական ծառայությանը և անդամ երկրներին կոչ է արել նման որոշումներ ընդունել:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան և Նիդեռլանդները հայտարարել էին, որ Գուաիդոյին կճանաչեն ժամանակավոր նախագահ, եթե ութօրյա ժամկետում արտահերթ ընտրություններ չհայտարարվեն հարավամերիկյան երկրում:

Գուաիդոյին որպես երկրի ժամանակավոր նախագահ ճանաչել են նաև ԱՄՆ-ը, Բրազիլիան, Արգենտինան, Չիլին, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Գվատեմալան, Հոնդուրասը, Պանաման, Պարագվայը, Պերուն, Կանադան, Ալբանիան, Վրաստանը և մի շարք այլ երկրներ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: