ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածություն է նկատվում

Alexander Zemlianichenko/Pool via REUTERS

Վերջին շրջանում Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում հակասություններ են նկատվում: Մասնավորպես, այդ մասին է փաստում Ռուսաստանի արտգործնախարարության մակարդակով հնչեցված այն հայտարարությունը, ըստ որի Իրանը Ռուսաստանի  համար Սիրիայի հարցով դաշնակից չէ:   

Սակայն առավել հետաքրքրականն այն է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև առկա այդ հակասությունների խորացման ֆոնին Սիրիայում կարծես թե նոր` Ռուսաստան-Իսրայել տանդեմ է ձևավորվում: Ասվածի համար հիմք է ծառայում Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հայտարարությունը, ըստ որի «Ռուսաստանի համար կարևոր է Իսրայելի անվտանգությունը և վերջինս համաձայն չէ Իսրայելի նկատմամբ Իրանի վարած թշնամական քաղաքականության հետ»:

Արտգործնախարարության մակարդակով արված այս հայտարարությունը հատկանշական է այն առումով, որ իր մեջ հստակ ուղերձ է պարունակում առ այն, որ Ռուսաստանի դաշնակիցը ոչ թե Իրանն է, այլ Իսրայելը: Դրա մասին են վկայում նաև իրանական կողմի այն պնդումները, համաձայն որոնց իսրայելական ուժերի հարձակման ժամանակ, որի թիրախում եղել են հիմնականում իրանամետ ուժերը,  Ռուսաստանը չի ակտիվացրել С-300 ՀՕՊ համակարգերը:

Ուստի կարող ենք փաստել, որ իրականում Սիրիայի հարցով Ռուսաստանի և Իսրայելի շահերը ներկայում միանգամայն համընկնում են:  Իսրայելի համար իրանական ուժերի ներկայությունն իր սահմանների մոտ դիտարկվում է որպես լուրջ սպառնալիք երկրի անվտանգության համար: Իսկ Ռուսաստանի պարագայում Սիրայում հիմնական խաղացող դառնալու վերջինիս մտադրության ֆոնին, բնական է, որ Իրանի ակտիվությունը Մերձավոր Արևելքում խանգարող հանգամանք է դիտարկվում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: