ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի խորհրդարանի թյուրք պատգամավորը կոչ է արել ապամոնտաժել Ավագյանի հուշարձանը

Վրաստանի խորհրդարանի Բորչալուից ընտրված թյուրք (կարափափախ)  պատգամավոր Ազեր Սուլեյմանովը Թիֆլիսում կայացած խորհրդարանական նիստին դատապարտել է Վրաստանում հայ զինվորական Միքայել Ավագյանի հուշարձանի տեղադրումը և վրացական կառավարությանը կոչ արել լուրջ քայլեր ձեռնարկել, հայտնում է Ermenihaber-ը: 

Ըստ Սուլեյմանովի՝ ժողովուրդը մտահոգված է, որ «Ադրբեջանի ժողովրդի թշնամի» Ավագյանի հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են պատգամավորներ, քաղաքապետեր, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը:

Սուլեյմանովը այնուհետև դիմելով խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին,  հարցրել է` վերջինս ինչպես է համարում պատգամավորների մասնակցությունը նման միջոցառմանը և հավելել, որ նմանատիպ հուշարձանները պետք է վերացվեն Վրաստանից:

Ի պատասխան Սուլեյմանովի` Կոբախիձեն ասել է, որ ադրբեջանցի գործընկերների հետ կխորհրդակցեն և ընդգծել, որ հարգանքով են վերաբերվում հարևար երկրների շահերին և այդ շահերին համապատասխան են շարժվում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    17 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  10° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: