ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս-իսրայելցի բլոգեր Լապշինը ֆոտոշարքով ներկայացրել է Երևանի հայտնի ու ոչ այնքան հայտնի կառույցները

Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր բլոգում ներկայացրել է «Անսովոր Երևան, որի մասին ամեն երևանցի չի պատմի» հոդվածը, որում անդրադարձել է Հայաստանի մայրաքաղաքում գտնվող հայտնի ու ոչ այնքան հայտնի մի շարք ճարտարապետական կառույցների, որոնցից մի քանիսը հաճախ մնում են երկիր այցելող զբոսաշրջիկների ուշադրությունից դուրս, հայտնում է Tert.am-ը: 

Ըստ Լապշինի՝ ուշ խորհրդային ժամանակաշրջանը շատ հետաքրքիր հետքեր է թողել երևանյան ճարտարապետության մեջ, հատկապես՝ մոդեռնիզմի ոճում:

«Երեկ մենք անցանք Երևանի զգալի մասով՝ լուսանկարելով ինչպես խորհրդային մոդեռնիզմի ծրագրային շինություններ, այնպես էլ պակաս հայտնի բաներ: Դրանցից շատերը դժվարհասանելի վայրերում են ու ոչ այնքան լավ վիճակում: Որոշ վայրերում ամայացումն ու (շենքերի) քանդված վիճակը տխրեցնում է: Ամեն դեպքում՝ ուտոպիական ռոմանտիկայով և անշրջելի հմայքով լի ճարտարապետությունը շատ հետաքրքիր է», - նշել է բլոգերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: