ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,810.98 դրամ ԱՐԾԱԹ - 223.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,315.79 դրամ

Հայկական արտադրության ապրանքները վաճառվել են ադրբեջանական դրոշի ներքո

TradeMaster.UA

«Հայկական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ են դիմել մի խումբ հայեր՝ խնդրելով ուշադրություն դարձնել Կիևում «Աշան» հիպերմարկետների ցանցի խանութներում ապրանքների դասավորվածությանը: Նրանք հայտնել են, որ հայկական արտադրության ապրանքները վաճառվում են ադրբեջանական դրոշի ներքո, գրում է «Արմենպրես»-ը:

«Հայկական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամը  պաշտոնական կայքը հայտնում է, որ հիմնադրամի նախագահ Հայկ Աղվանյանը տեղեկատվությունը ճշտելու համար այցելել է Կիևում գտնվող «Աշան» ցանցի մի շարք խանութներ: Նա նկարել է Հայաստանի դրոշով դարակները, որոնք գրեթե դատարկ են եղել, իսկ Ադրբեջանի դրոշով դարակները լցված են եղել հայկական արտադրության ապրանքներով: Հայկ Աղվանյանը լուսանկարները հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Խնդիրը կարգավորելու, հետագա գործողությունները համակարգելու համար հիմնադրամի ղեկավարությունը որոշել է սպասել Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի ժամանմանը:

Փետրվարի 6-ին Հայկ Աղվանյանը պաշտոնապես դիմել է «Աշան» առևտրային ցանցի ղեկավարությանը: Նշվում  է, որ մի քանի ժամվա ընթացքում ցանցի խանութներից մեկում իրավիճակը շտկվել է, իսկ մյուս խանութներում կշտկվի մի քանի օրվա ընթացքում: Առևտրային ցանցի ղեկավարությունը նաև ներողություն է խնդրել Հայկ Աղվանյանից ոչ ճիշտ քայլերի համար և շնորհակալություն հայտնել նրան՝ խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար:

Քանի որ գործողությունները համաձայնեցվել են Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան հետ, «Աշան»-ի ղեկավարությունը նամակ է գրել Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանին, որում ներողություն են խնդրել և տվել են ազգային դարակներում ապրանքների դասավորվածության նկատմամբ մշտական վերահսկողության երաշխիքներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 34%
Քամի՝ 6 կմ/ժ
25 C°
 
11°  25° 
27.05.2019
13°  24° 
28.05.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: