ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Խուսափել լիբիական սցենարից». Իտալիայի վետոն

Venezuela Analysis

Այսօրվա դրությամբ Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոյին որպես երկրի ժամանակավոր օրինական նախագահ են ճանաչել Եվրամիության 28 անդամ երկրների ճնշող մեծամասնությունը, այդ թվում Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Դանիան, Իսպանիան, Հունգարիան, Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Պորտուգալիան:

Սակայն Եվրոպական Միությունը դեռևս միասնական դիրքորոշում չի կարողանում հայտնել Խուան Գուաիդոյին ճանաչելու հարցում, քանի որ ԵՄ անդամ Իտալիան հունվարի 31-ին և փետրվարի 1-ին Բուխարեստում կայացած ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշոնական հանդիպման ընթացքում վետո էր կիրառել այս հարցով ԵՄ հայտարարության նկատմամբ:

Պաշտոնական պատճառաբանությունն «այլ երկրի ներքին գործերին միջամտության անհնարինությունն ու լիբիական սցենարից խուսափելու» ցանկությունն է:

Իհարկե, անհերքելի է, որ անհրաժեշտ է խուսափել լիբիական սցենարից և թույլ չտալ Վենսուելայում կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Լիբիայում: Եվ ոչ միայն Լիբիայում: Դժվար է չհամաձայնել սրա հետ: Սակայն դժվար է հավատալ, որ միայն սա  է ԵՄ հիմնադիր անդամ Իտալիայի դեմարշի պատճառը:

Անդրադառնանք մի քանի հնարավոր պատճառներին.

- Իտալիան, ինչպես և շատ այլ եվրոպական երկրներ, ունեն տնտեսական և այլ շահեր Վենսեուելայում: Նշենք միայն, որ Վենսուելայի բնակչության մոտ 2 միլլիոնը ծագումով իտալացի է:

- Իտալիան Ռուսաստանի կարևոր գործընկերներից է Եվրոպայում: Չնայած Իտալիան հանդիսանում է ԵՄ և ՆԱՏՕ անդամ, նա կարողացել է մշտապես պահպանել երկկողմ կառուցողական և համագործակցային հարաբերություններ պաշտոնական  Մոսկվայի հետ` փորձելով երբեմն առաջ մղել Ռուսաստանի շահերը Եվրոպայում կամ առնվազն չանել Ռուսաստանին դեմ գործողություններ:

 - 2019թ. մայիսին սպասվում են Եվրախորհրդարանի ընտրություններ և այս համատեքստում տարբեր քաղաքական ուժեր, այդ թվում և Իտալիայի կառավարող քաղաքական ուժերը, բոլոր հնարավոր և հարմար առիթներն օգտագործում են ամրապնդելու իրենց դիրքերն ընտրություններին ընդառաջ:

 - Եվ ավելի գլոբալ` Եվրամիությունում առկա է միասնականության ճգնաժամ: Վերջերս սկսել է ավելի ու ավելի վառ արտահայտվել Եվրամիության ներսում տարբեր հարցերի շուրջ միասնական կամ գոնե մոտ դիրքորոշումների բացակայությունը: Տարաձայնությունները պաշտոնական Բրյուսելի և տարբեր անդամ երկրների միջև ժամանակի ընթացքում շատանում և խորանում են: Ավելին` Միության ներսում ձևավորվում են տարբեր խմբավորումներ: Այժմ Իտալիայում իշխանության են աջ, եվրահոռետես ուժերը և Իտալիայի մոտեցումը շատ հարցերում տարբերվում է Եվրամիության մոտեցումներից: Ամենաակնհայտներից է միգրացիոն քաղաքականության հետ կապված տարաձայնությունները Հռոմի և Բրյուսելի միջև: Համանման են նաև Իտալիա-Ֆրանսիա (ինչի ամենաթարմ օրինակն է Իտալիայի փոխվարչապետի` «դեղին բաճկոն»-ների առաջնորդներից մեկի հետ հանդիպման շուրջ այս օրերին ծավալվող սկանդալը 2 երկրների միջև), Իտալիա-Գերմանիա հարաբերությունները: Եվ այս հարցը կարող է լինել այս ամենի հերթական դրսևորումներից մեկը:

Ինչպես կարելի է նկատել, Իտալիայի դեմարշի համար առկա պատճառները քիչ չեն, և շարքը կարելի է շարունակել: Սակայն, անկախ բոլոր պատճառներից, սա Եվրամիության ներսում առկա միասնականության ճգնաժամի հերթական դրսևորումներից մեկն է միայն, որի հաղթահարման դանդաղումը կարող է ճակատագրական դառնալ Միության ապագայի համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: