ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Աստված առողջություն տա Քիմ Քարդաշյանին». Թինա Քանդելակին` հայերի մասին (տեսանյութ)

НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Международной пилорамы» հերթական հաղորդման հյուրը Թինա Քանդելակին է դարձել, որը հաղորդավար Տիգրան Քեոսայանին և հեռուստադիտողին պատմել է իր հայերի,  Մոսկվա տեղափոխվելու և առողջ ապրելակերպի մասին, հայտնում է News.am-ը

Նրա խոսքերով, երբ Սովետական Միությունը քանդվեց, բոլորը ցրվեցին, իսկ հարազատների հայկական մասը տեղափոխվեց ԱՄՆ։ Եվ, երբ նա երիտասարդ աղջիկ լինելով որոշեց երջանկությունը փորձել Մոսկվայում, շատ հարազատներ անհագստացան։

«Հայերն իսկական հայրենասեր են, նրանք նույնիսկ Ամերիկայում են հայերեն խոսում», - ծիծաղելով պատմել է Քանդելակին։ - Ասում էին․ «Որտե՞ղ է էդ էրեխեն գնում», իսկ մերոնք պատասխանում էին․ «Ինչ անենք, շաշ վրացի ա»․․․ Ի դեպ, հայերն ամենաակտիվն են թվային աշխարհում։  Իսկ թե ինչպես են հայերը լայքում, Աստված առողջություն տա Քիմ Քարդաշյանին»։

Խոսելով առողջ ապրելակերպի մասին` Թինա Քանդելակին խոստովանել է, որ շուտ է քաշ հավաքում և արդեն չորրորդ տարին է խաչապուրի չի կերել ։ «Վերջին անգամ իմերեթական եմ կերել, աջարական ինձ թույլ չեմ կարող տալ, - հայտնել է նա։ - Հիշում եմ, մտերիմ ընկերուհիս՝ քո կին Մարգարիտա Սիմոնյանն ինձ ասաց․ ինչու՞ ես քեզ տանջում դիետաներով, սպորտով, ինչի՞դ են պետք»։

Իսկ երբ տեսավ ամուսնուս՝ հասկանալով կատակեց․ «Արդեն ամեն ինչ պարզ է։ Մինչ ես ծերանամ և կնճիռներ ունենամ, Տիգրանն այդ ժամանակ կկուրանա»։ Նշենք, որ Թինա Քանդելակին ամուսնուց տարիքով մեծ է, հայտնի գործարար Վասիլի Բրովկոն 10-ը տարով երիտասարդ է նրանից: 

Տեսանյութը դիտեք հետևյալ հղմամբ` 28ր. 55 վյրկ.-ից: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: