ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Grammy. Տարվա լավագույն երգ է ճանաչվել «This Is America»-ն

AFP

Grammy-ի մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն երգ է ճանաչվել «This Is America»-ն՝ Childish Gambino-ի (ամերիկացի երաժիշտ Դոնալդ Գլովերի բեմական կեղծանունը) կատարմամբ, գրում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով BBC-ին:

Հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 10-ին Լոս Անջելեսի Staples Center մարզական-ժամանցային համալիրում:

Գլովերն ինքն ավելի վաղ հրաժարվել էր արարողությանը ելույթ ունենալու առաջարկից և չէր եկել պարգևների հանձնմանը: Արդյունքում՝ արձանիկը հանձնեցին երգի հեղինակներին՝ շվեդ կոմպոզիտոր Լյուդվիգ Գերենսենին ևհիպ-հոպ կատարող Ջեֆրի Լամար Ուիլյամսին (Young Thug):

This Is America-ն Grammy է նվաճել նաև«Տարվա լավագույն ձայնագրություն», «Լավագույն երաժշտական տեսագրություն» և«Լավագույն ռեփ/սնագ- կատարում» անվանակարգերում: «Տարվա լավագույն երգ» կատեգորիայում պարգևի էին հավակնում նաևկանադացի Շոն Մենդեսի In My Blood կոմպոզիցիան, գերմանացի երաժիշտ Zedd-ի The Middle-ը, Քենդրիք Լամարի All The Stars-ը, բրիտանացի կատարող էլլա Մեյի Boo՚d Up-ը, կանադացի ռեփեր Դրեյքի God՚s Plan-ը, ինչպես նաևամերիկուհի Բրենդի Քառլայլի Joke-ն ևShallow երգը՝ Լեդի Գագայի ևԲրեդլի Քուպերի կատարմամբ: Shallow-ն արդյունքում Grammy ստացավ լավագույն փոփ-դուետի համար:

Քուպերը չէր եկել մրցանակաբաշխությանը, ուստի Լեդի Գագան պարգևն ստացավ միայնակ:

Դրեյքի՝ տարվա լավագույն երգի կոչմանը հավակնող God՚s Plan-ը լավագույն երգ ճանաչվեց ռեփ ոճում: «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում արձանիկն ստացավ ծագումով Կոսովոյից բրիտանացի երգչուհի Դուա Լիպան: Ամերիկացի քանթրի կատարող Քեյսի Մասգրեյվը Grammy ստացավ «Տարվա ալբոմի»՝ Golden Hour-ի համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: