ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հռոմի պապը պատասխանել է Նիկոլաս Մադուրոյին

CNN

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատասխանել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նամակին, որում նա խնդրել Էր օժանդակել Վենեսուելայում  «երկխոսությունը դյուրացնելուն»: Այդ մասին, իտալական Corriere della Sera պարբերականի փոխանցմամբ, փետրվարի 13-ին հայտնել են իտալական որոշ  լրատվամիջոցներ:

Corriere della Sera միլանյան թերթի տվյալներով՝ ուղերձը գրվել Է փետրվարի 7-ին: ուղերձում քահանայապետն օգտագործել Է «մեծարգո պարոն Մադուրո», այլ ոչ թե «նախագահ Մադուրո» դիմելաձևը: Ֆրանցիսկոս պապը նշել Է, որ իրեն «խորապես մտահոգում Է ստեղծված իրադրությունը» և անհանգստացնում Է «Վենեսուելայի փառապանծ ժողովրդի տառապանքները», որոնց, «ինչպես երևում Է, վերջ չկա»: Միևնույն ժամանակ նա ուշադրություն Է դարձրել այն փաստի վրա, որ վերջին տարիներին արդեն քանիցս տարբեր փորձեր են ձեռնարկվել «ելք գտնելու վենեսուելական ճգնաժամից», սակայն դրանք բոլորն Էլ ավարտվել են ապարդյուն:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Վատիկանի մամլո ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել Պապի նամակը. «Մենք չենք մեկնավբանում մասնավաոր ընթերցանության համար նախատեսված հոդվածները», - նշել են մամլո ծառայությունից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: