ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գարիկ Մարտիրոսյանը մտադիր չէ Հայաստանի նախագահ դառնալ

ovideo.ru

Հումորիստ և շոումեն, «Comedy club» նախագծի համահիմնադիր և անդամ Գարիկ Մարտիրոսյանը «Московский комсомолец» պարբերականին տված  հարցազրույցում խոսելով կառավարման իր հմտությունների մասին, խոստովանել է, որ քաղաքականությունից գլուխ չի հանում և մտադիր չէ Հայաստանի նախագահ դառնալ: 

Ի պատասխան հարցին, թե եթե իրեն ՀՀ նախագահ առաջադրեն, Գարիկ Մարտիրոսյանն ասել է, որ այդ դեպքում հաճույքով կծիծաղի:

«Եթե ինձ առաջադրեն, ես հաճույքով այդ առաջարկը կդիտարկեմ և կծիծաղեմ, որովհետև մենք ունենք հրաշալի նախագահ, որի անունն է Արմեն Սարգսյան: Նա շատ լավ է գլուխ հանում իր աշխատանքից... Իմ թեկնածությունն ավտոմատ կերպով չեղարկվում է՝ անմրցունակության պատճառով»:

Մարտիրոսյանն անդրադարձել է նաև հայկական հումորի առանձնահատկություններին:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ է հայկական հումորը, Մարտիրոսյանը մասնավորապես նշել է. «Դիտարկելով այն իրադարձությունների ֆոնին, որոնք տեղի են ունեցել հայ ժողովրդի հետ՝ այն հիմնականում ուրախ բնույթ ունի: Այդ իրադարձությունները ոչ միշտ են հաճելի եղել, երբեմն՝ անգամ ողբերգական, սակայն հայկական հումորը գոյատևելու, որպես քաղաքակրթություն սեփական գոյությունն ապացուցելու ու ոգու կորովը պահպանելու միջոց է: Քանի որ հայերը ուրախ ազգ են: Սա և´ հայերի, և´ հայկական հումորի հիմնական առանձնահատկությունն է»:





Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: