ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բելգիայում մոտ 30 մարդ շարունակում է ստանալ Հիտլերի սահմանած թոշակը

Բելգիայի 27 բնակիչներ շարունակում են Գերմանիայից ստանալ թոշակներ, որոնք սահմանվել են 1941 թվականին Հիտլերի կողմից, հայտնում է De Morgen թերթը:
Նշվում է, որ նպաստներ ստացողները նախկին նացիստներ են, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել են Գերմանիայի կողմից, կամ էլ նրանց ժառանգներն են։ Նպաստը երաշխավորվել է անձամբ ֆյուրերի կողմից «հավատարմության և հնազանդության» համար։ Դրանց չափը տատանվում է 425-ից 1275 եվրոյի սահմաններում:
Գերմանիան ստիպված է վճարել այդ նպաստները նախկին նացիստներին, քանի որ դարձել է Երրորդ Ռայխի իրավահաջորդը և ստանձնել է վերջինիս բոլոր, այդ թվում կենսաթոշակային պարտավորությունները:
Նորությունը բարկացրել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավորներին, որոնց խումբը խորհրդարանում կներկայացնի բանաձև, որով կոչ է արվելու կառավարությանը շտապ կարգավորելու այդ իրավիճակը դիվանագիտության միջոցով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: