ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 488,56 դրամ ԱՐԾԱԹ - 241,56 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 327,8 դրամ

Վրաստանի խորհրդարանը հավանություն չի տվել Սահակաշվիլիի վարչակարգը հանցավոր ճանաչելու մասին բանաձևին

© РИА Новости / Стрингер

Վրաստանի խորհրդարանը փետրվարի 21-ին կայացած նիստի շրջանակում հավանություն չի տվել երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վարչակարգը հանցավոր հռչակելու մասին ընդդիմության ներկայացրած բանաձևին, հայտնում է ՌԻԱ Նովոստին

Քվեարկության արդյունքում 150 պատգամավորներից 45-ը կողմ են քվեարկել բանաձևին, 16-ը՝ դեմ:

«Մենք ընդհանուր առմամբ հավանություն ենք տալիս բանաձևի պարունակությանը, ինչպես նաև այն կարծիքին, որ 2004-2012 թվականները հանցավոր են եղել, սակայն բանաձևի իրավական կողմի հետ կապված հարցեր ունենք. եթե այդ մասը վերանայվի, պատրաստ ենք նորից քննարկել նման բանաձևի ընդունումը»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն: 

Ըստ նախագծի՝ դատախազությանը 6 ամիս կտրվի նախկին իշխանությունների ղեկավարների դեմ հարուցված բոլոր քրեական գործերն ավարտին հասցնելու համար: 

Սաակաշվիլիի և նրա կուսակից Գիգա Բոկերիայի վարչակարգը հանցավոր հռչակելու մասին բանաձևը ներկայացրել էր ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը:  

Բանաձևի նպատակը Վրաստանում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության իշխանության օրոք երկրում հաստատված վարչակարգը «հանցավոր և ավտորիտար» հռչակելն է: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 80%
Քամի՝ 6 կմ/ժ
1 C°
 
  10° 
28.03.2019
  10° 
29.03.2019
Հարցում

Պե՞տք է արդյոք Հայաստանը խորացնի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: