ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 488,56 դրամ ԱՐԾԱԹ - 241,56 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 327,8 դրամ

Զոհված 2 զինծառայողի ընտանիքներին հատուցում կտրվի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների եւ պարտավորությունների կառավարման հանձնաժողովը փոտրվարի 21-ին որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 2 զոհված զինծառայողների ընտանիքներին:

Ինչպես հայտնում է NEWS.am-ը` հղում կատարելով հիմնադրամի մամուլի ծառայությանը`  այսօր պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանի և պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250 000 ՀՀ դրամ:

Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

Նշենք, որ Հայկ Քարամյանը մահացել էր 2018-ի դեկտեմբերի 5-ին՝ Սիսիանում մնալով ձնահյուսի տակ։ 

Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը մահացու հրազենային վիրավորում ստացել էր 2018-ի հունիսի 22-ին՝ մարտական դիրքում՝ ծառայակից ընկերոջ անկանոն կրակահերթի հետևանքով։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 80%
Քամի՝ 6 կմ/ժ
1 C°
 
  10° 
28.03.2019
  10° 
29.03.2019
Հարցում

Պե՞տք է արդյոք Հայաստանը խորացնի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: