ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սա է հայկական հումանիտար առաքելությունը. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հայտարարությամբ, վերնագրելով այն «սա է հայկական հումանիտար առաքելությունը» և
#armeniansforsyria հեշթեգը: ՊՈԱԿ-ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

««Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը Սիրիա կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել նախկին պետական պաշտոնյա, հասարակական-քաղաքական գործիչ դոկտոր Յահիա Ավեյդայի և Սիրիայում ՄԱԿ-ի Ականային գործողությունների կենտրոնի տնօրեն Ահմադ Ջավեդիի հետ: Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: Սիրիայում գտնվելու ընթացքում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի տնօրենն այցելել է նաև մարդասիրական առաքելություն իրականացնող հայ մասնագետներին: Նախկին դպրոցի շենքը, որտեղ նրանք տեղակայվել են, վերանորոգված է, կահավորված, առկա են անհրաժեշտ կենցաղային պայմանները: Ինչպես բժիշկները, այնպես էլ ականազերծողներն առօրյա ռեժիմով իրականացնում են իրենց գործառույթներից բխող աշխատանքներ»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: