ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 429,37 դրամ ԱՐԾԱԹ - 240,74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 279,01 դրամ

Ռազմական փորձագետը` Ադրբեջանի և Թուրքիայի վերջին զորավարժությունների մասին (ԲԱՑԱՌԻԿ)

Թուրքիայի արևելքում` Կարսում, ավարտվեցին «Ձմեռ 2019» միջազգային զորավարժությունները 15 երկրների` այդ թվում նաև Ադրբեջանի մասնակցությամբ:

Թեմայի շուրջ «Արմեդիա ՏՎԳ»-ն զրուցել է «Ռազմինֆո»-ի վերլուծաբան Հայկ Խաչիկյանի հետ:

- Պարո´ն Խաչիկյան, կարո՞ղ եք ասել «Ձմեռ -2019»-ի հիմնական նպատակը և գնահատել դրանում Ադրբեջանի զինված ուժերի մասնակցությունը:

- Դատելով բաց աղբյուրների տեղեկատվությունից, տեսնելով, թե ինչ առաջադրանքներ են իրականացնում` ամենայն հավանականությամբ, սրանք հատուկ նշանակության ուժերի զորավարժություններ էին` ձմեռային պայմաններում հատուկ լեռնային պատրաստվածության համար:

Ինչ վերաբերում է կոնկրետ Ադրբեջանի մասնակցությանը, ապա Ադրբեջանից մեկնել է Նախիջևանի առանձին համազորային բանակի ենթակայության տակ գտնվող խմբավորում, որն, ամենայն համանականությամբ, բաղկացած էր Նախիջևանի հատուկ ջոկատայիններից (մոտավոր 20 հոգանոց անձնակազմ և հրամանատարը): Այս առումով բավական հետաքրքիր է, քանի որ այստեղ ականատես ենք լինում, որ Նախիջևանի հատուկ ջոկատայիններն անցնում են լեռնային պատրաստության կուրսեր Թուրքիայում: Սա հատկանշական է նրանով, որ Նախիջևանում գործում է կենտրոն հատուկ ջոկատայինների պատրաստությանը (այս մասին կային կասկածներ, հիմա ավելի ակնհայտ է)` այդ թվում նաև լեռնային պատրաստությանն ուղղված: Երբ ավարտական արարողություն էին իրականացնում, այդ կենտրոնի շրջանավարտների շրջանում նկատվում էին սպաներ Թուրքիայից, որոնք, ըստ էության, այդ կենտրոնում դասավանդողի դերում էին հանդես գալիս:

- Ըստ Ձեզ, ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցությունը ուղղված է միայն հայկակա՞ն պետությունների դեմ, թե՞ այլ նպատակներ ունի:

- Եթե խոսքը գնում է ադրբեջանական բանակի պատրաստվածության մասին, ապա բնական է որ այդ բանակը ցանկացած հնարավորության դեպքում գործելու է հենց հայկական պետությունների դեմ: Կոնկրետ այս օրինակում համագործակցությունը վերաբերում է ռազմական պատրաստությանը, դրա ածանցյալ ճյուղերով` ռազմական առևտուր, տեխնիկական սպասարկում, մատակարարումներ և այլն, որոնք ևս հնարավորության դեպքում մեր դեմ է օգտագործվելու:

Թեև հավանականության տեսությունը հուշում է, որ այլ նպատակների հավանականությունը գոնե ցածր տոկոսով չի կարելի բացառել, սակայն խելամիտ տարբերակը մեզ համար այն է, որ պետք է սպասել վտանգը հենց մեր դեմ: Օրինակ, դժվար է պատկերացնել լեռնային պատրաստության կուրսեր անցած հատուկ ջոկատայիններին Ադրբեջանը էլ որտե՞ղ կարող է օգտագործել, եթե ոչ մեր դեմ:

 - Իսրայելական «Աերոնաուտիկս»-ը Ադրբեջանի հետ բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքել, և դա այն մեղադրանքներից հետո, երբ նրանց ԱԹՍ-ները կիրառվում են հայերի դեմ: Հայկական կողմն որևէ քայլ ձեռնարկու՞մ է արդյոք նման գործարքների կանխարգելման համար:

- Այստեղ պետք է հստակ հասկանալ, որ Իսրայելի ու Ադրբեջանի միջև մաքուր բիզնես է տեղի ունենում: Այստեղ ես չեմ տեսնում Իսրայելի կողմից որևէ քաղաքական մեսիջ կամ մոտիվացիա Ադրբեջանին զենք վաճառելու առումով:

Ու այս պարագայում դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ քայլ պետք է անի ՀՀ-ն, որ իսրայելական ընկերության ու Ադրբեջանի փոխշահավետ գործարքը տեղի չունենա: Իսկ ինչ վերաբերում է «Աերոնաուտիկս»-ի հետ վերջին գործարքին, ապա, ըստ իսրայելական կողմի, հայտարարությունը վերաբերում է Ադրբեջանում արդեն եղած ԱԹՍ-ների սպասարկմանն ու վերանորոգմանը: Առնվազն պետք է հասկանալ, որ նոր ԱԹՍ-ների մատակարարումներ սա չի ենթադրում:

Զրուցեց Ռոզի Միքայելյանը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 50%
Քամի՝ 6 կմ/ժ
8 C°
 
  11° 
23.03.2019
  13° 
24.03.2019
Հարցում

Պե՞տք է արդյոք Հայաստանը խորացնի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: