ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անզգուշությո՞ւն, դիտավորությո՞ւն, թե՞ սեփական կարծիք. Զուրաբիշվիլիի աղմկահարույց հայտարարությունը

president.gov.ge

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկօրյա այցով փետրվարի 27-ին Ադրբեջան էր ժամանել։ Սա նրա առաջին տարածաշրջանային այցն էր նախորդ տարվա դեկտեմբերին նախագահ ընտրվելուց հետո։ Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Վրաստանի նախագահը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն աղմկահարույց հայտարարություն է արել: «Վերջին տարիներին մեր երկրները միանման ողբերգությունների միջով են անցել: Մենք այսօր զգում ենք, թե ինչ է նշանակում օկուպացիան երկրի համար, երբ քո տարածքային ամբողջականությունը խաթարված է: Օկուպացիոն գծերը բաց վերքեր են մեզ համար, որոնք իրենց հերթին խոչընդոտում են մեր զարգացմանը: Այդուամենայնիվ, չնայած այդ ողբերգություններին, մենք կարողացել ենք ամրապնդվել և զարգացնել մեր տնտեսությունները՝ որպես անկախ երկիր մեր ճանապարհը շարունակելու համար», - հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Զուրաբիշվիլիի այս հայտարարությունն ադրբեջանական հանրության ուշադրությանն է արժանացել հատկապես վերջին շրջանում 2 երկրների միջև նկատվող լարվածությունից հետո, որը մասնավորապես կապված էր 2 հանգամանքով. մեկը` վրացական հայաբնակ Ախալքալաք շրջանում Ղարաբաղում զոհված հայ մարտիկի կիսանդրու տեղադրումն էր, որի բացման արարողությանը ներկա էին Վրաստանի պաշտոնատար անձինք, և Ադրբեջանում շատերին դա դուր չէր եկել, իսկ մյուս հանգամանքը` Վրաստանին մատակարարվող գազի գնի բարձրացումն էր Ադրբեջանի կողմից:

Պաշտոնական Թբիլիսին փոխե՞լ է տարիներով որդեգրած իր մոտեցումը Ղարաբաղյան խնդրի նկատմամբ, թե՞ Զուրաբիշվիլին խորությամբ չի ըմբռնել իր երկրի տարածաշրջանային քաղաքականությունը և երկրների միջև հարաբերությունների նրբությունները:

Ինչ է ստացվում, Զուրաբիշվիլին ուղիղ համեմատություն է անցկացրել Արցախի և Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդիրների միջև։ Այս բոլոր տարիների ընթացքում, նույնիսկ ամենադժվար պահերին, Վրաստանին հաջողվում էր Ղարաբաղյան հարցում ունենալ բալանսավորված դիրքորոշում: Վրաստանը երբեք «չի պահանջել վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» և աջակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Ի՞նչ է փոխվել Վրաստանի դիրքորոշման մեջ: Իրականում Վրաստանի նախագահը վիրավորում է Ղարաբաղի ժողովրդին, որի ինքնորոշման իրավունքը չի վիճարկվում համաշխարհային հանրության կողմից: Ցանկալի կլինի, որ այդ կարծիքը ոչ թե Վրաստանի, այլ միայն նախագահի կարծիքը լինի: Այնուամենայնիվ, պաշտոնական Թբիլիսին պետք է հստակեցնի իր դիրքորոշումը. արդյոք Վրաստանը դեռ աջակցո՞ւմ է Մինսկի խմբի համանախագահության ջանքերին և խաղաղ բանակցություններին, թե՞ կոչ է անում Բաքվին «վերականգնել տարածքային ամբողջականությունը»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: