ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տաս օր ուշացած հայտարարությունը․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը փորձում է բնականոն հուն վերադարձնել բանակցությունները

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո տարբեր միջազգային հարթակներում Փաշինյան-Ալիև հանդիպումներն, ընդհանուր առմամբ, հանգեցրել են բանակցային տրամաբանության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահության բնականոն գործունեության խախտմանը։ Այդ մասին է վկայում նաև  փետրվարի 20-21-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, որի նպատակն էր  ծանոթանալ երկու ղեկավարների միջև տեղի ունեցած շփումների բովանդակությանը։ Ստացվում է՝ հունվարի 22-ին կայացած հանդիպման մանրամասներին միջնորդները տեղեկացվում են միայն մեկ ամիս անց։

 Ավելին, փետրվարի 20-21-ին կայացած այցի արդյունքները համանախագահներն ամփոփել են միայն տաս օր անց՝ մարտի 1-ին՝ տարածելով մամլո հաղորդագրություն։

Անդրադառնանք հայտարարության բովանդակությանը։ Առաջնային կարևորություն է տրվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելուն։ Հասկանալով միջազգայնորեն հաստատված ձևաչափից դուրս բանակցությունների շարունակման, տարբեր համաձայնությունների ձեռք բերման հնարավոր ռիսկերն ու կասկածելի արդյունավետությունը՝ միջնորդները փորձում են գործընթացը բնականոն վերադարձնել։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդությամբ հանդիպումն արդեն նաև պաշտոնապես կազդարարի բանակցությունների շարունակումը։ Եթե մինչ այժմ կողմերը փորձում էի ձևացնել, թե բանակցություններ չկան և այդ հանդիպումները ճանաչողական բնույթ են կրում, ապա դժվար թե հնարավոր լինի մի քանի ժամ տևող հերթական հանդիպումը կրկին բանակցությունների պատմությանը կամ միմյանց մոտեցումներին ծանոթանալու փորձ անվանել։ Ուստի, պատահական չէ, որ այս հանդիպման կազմակերպումն այսօր բավական բարդ խնդիր է։

Ելնելով հայտարարությունից, միջնորդները կողմերի հետ քննարկել են ղեկավարների հանդիպման ընթացքում քննարկման հնարավոր թեմաները և հաջորդ քայլերից ակնկալիքները։ Ուստի, միջնորդները փորձում են հասկանալ, թե որ հարցերը կարող են լինել օրակարգում՝ կարգավորման սկզբունքները, վստահության միջոցառումները, թե՞ ձևաչափի հնարավոր փոփոխությունը՝ ելնելով Արցախի անհապաղ ներգրավման հայակական կողմի պնդումներից։ Հասկանալի է, որ կողմերի ակնկալիքները հնարավոր օրակարգի վերաբերյալ կարող են բավական տարբեր լինել՝ ելնելով թե՛ մինչ այժմ արված հայտարարություններից, թե՛ սեփական դիրքերի ամրության վերաբերյալ պատկերացումներից։ Եվ մեծամասամբ առաջին փուլում հենց այդ օրակարգն է ցույց տալու, թե կողմերից որն ավելի շատ հաջողեց իր որդեգրած քաղաքականության մեջ։

Համանախագահների կողմից տարածված հաղորդագրության մեջ կա ևս մեկ ուշագրավ դիտարկում։ Նրանք դրական են գնահատել իրենց հանրություններին խաղաղության պատրաստելու շուրջ տարածաշրջանում զարգացող քննարկումները։ Հասկանալի է գործընթացին դրական երանգ հաղորդելու և դրական ակնկալիքներ ձևավորելու միջնորդների մղումը, բայց առնվազն այսօր կողմերից ոչ մեկի հռետորաբանության մեջ հանրություններին խաղաղության պատրաստելու միտում չի նկատվում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: