ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարդկության գլուխգործոցը կինն է. գինեկոլոգ Արմեն Բլբուլյան (ԲԱՑԱՌԻԿ)

Մարտի 8-ը գարնան, կանացի գեղեցկության, քնքշության, հոգևոր իմաստության և կնոջ նկատմամբ ուշադրության օր է՝ անկախ նրա կարգավիճակից և տարիքից:

Տոնի մասին «Արմեդիա ՏՎԳ»-ն զրուցեց բժշկական գիտությունների դոկտոր, Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի փոխտնօրեն Արմեն Բլբուլյանի հետ:

- Բժի´շկ Բլբուլյան, ի՞նչ նշանակություն եք տալիս մարտի 8-ին:

- Ես մարտի 8-ը համարում եմ հոգևոր ու սկզբունքային մի տոն: Չի կարելի կնոջը մի օր սիրել, կնոջը պետք է սիրել, պաշտել մշտապես և այս տեսանկյունից մի քիչ հակասություն ունեմ տոնի հետ կապված, քանի որ այդ դիտանկյունից մարտի 8-ն անախրոնիզմ (ժամանակավրեպ) է: Սակայն այն կարելի է հավելյալ առիթ համարել շրջապատող կանանց ծաղկեփունջ նվիրելու համար:

Սակայն ասեմ որ ինչպես մարտի 8-ը, այնպես էլ մնացած բոլոր տոները տոն են դառնում միայն երբ մարդու մեջ գերակշռում է պոզիտիվը:

Մի կենսաբանական պարադոքս կարող եմ ասել: Մարդու ամենահզոր օրգանը գլխուղեղն է, որի բջիջներն իրենց կառուցվածքով ամենապարզունակն են: Բայց քանի որ մենք ապրում ենք երկրի վրա, որտեղ հիմնական շարժիչ ուժը տիեզերական ձգողականությունն է, մարդ արարածը կարողանում է ապահովել գլխուղեղի աշխատանքի միայն 25 տոկոսը: Օրինակ մկանային բջիջները` միոցիտները, իրենց կառուցվածքով շատ ավելի բարդ են, սակայն պարադոքսը կայանում է նրանում, որ հրաշքներ է գործում «նորին գերազանցություն նեյրոնը»: Ես դա կապում եմ տիեզերական էներգետիկայի հետ: Եվ հենց այդ էներգետիկան է, որ մարդ պետք է օգտագործի մարդկանց երջանկացնելու համար: Ես դա համարում եմ կնոջ կատարմամբ ամենագեղեցիկ տրանսֆորմացիան, որը տեղի է ունենում մեր կյանքում: Գուցե ասածս մի քիչ սկզբում անհասկանալի թվաց, բայց ես առավելագույնս փորձում եմ մատչելի ներկայացնել կնոջ տիեզերական էակ լինելու գաղափարը:

Կինը եղել է, կա ու պետք է լինի մարդկային էության ավանդույթը կրողը, հիմքը ու շարունակողը: Գեղանկարչության մեջ նույնիսկ մոդերնի, պոստմոդերնի, իմպրեսիոնիզմի, աբրստրակցիոնիզմի մեջ ես տեսնում եմ տրադիցիաների շարունակություն: Ինչքան գժվես, ցնորվես, բայց տրադիցիա կա ցանկացած արվեստի ցանկացած գլուխգործոցում: Իսկ մարդկության գլուխգործոցը կինն է:

Նշեմ, որ մարդու ուղեղը բաղկացած է 2 մասից` ինտելեկտուալ և հոգևոր (էմոցիոնալ): Գիտեք զգացմունքային աշխարհը ևս բավական ֆունդամենտալ է: Պատմական զարգացման ընթացքում մարդը ուղղեց իրեն դեպի ինտելեկտուալ զարգացում: Սակայն ի հակադրություն ինտելեկտի, պիտի ասեմ, որ հիմքերի հիմքը էմոցիան է: Կինն ու առահասարակ մարդը ծերանում է այն ժամանակ, երբ բթանում է իր էմոցիոնալ աշխարհ: Էմոցիոնալ աշխարհի կանխատեսելիությունը, գրավչությունը, մոտիվացիան տղամարդու համար կա ու կլինի կինը:

Հարգելի´ տղամարդիկ, պետք է հասկանալ, ընդունել ու սիրել կնոջ վեհությունը, կնոջ գեղեցկությունը, կնոջ խորությունը: Յուրաքանչյուր տղամարդ պետք է սիրահարվածություն մի փոքր էլեմնտ միշտ պահի իր ներսում, որը կապրեցնի կնոջը:

- Ի՞նչ կմաղթեք կանանց:

- Ես կանանց մաղթում եմ դրական էներգիա, պոզիտիվ: Գիտեք կինը նեգատիվ չպետք է լինի: 

Թույլ տվեք հարցին կենսաբանորեն մոտենալ: Չնայած կինը ֆունդամենտալ էակ է, այնուամենայնիվ, ինքը ստեղծված է տղամարդու համար, իսկ տղամարդը` կնոջը ու կնոջ սերը վայելելու համար, կնոջը նվաճելու համար:

Սոցիալական առումով հայ կանայք ավելի քիչ են նեգրավված հասարակական-քաղաքական կյանքում: Սակայն կինը, ինչու չէ նաև հայ կինը, շատ ավելի իմաստուն է, հոգևոր ու էսթետիկ:

Ինչպե՞ս կարելի է կնոջը թողնել ու աշխարհի պաշտամունք, կնոջից բացի, դարձնել ինչ-որ այլ էակի:

Ամփոփելով միտքս, մաղթանքս ասեմ, որ անկախ ամեն ինչից աշխարհն ընդունված է գնահատել մի նշաձողով, ու դա հենց կինն է: Ասել եմ ու կասեմ. կինն ամեն ինչի չափանիշն է:

Զրուցեց Ռոզի Միքայելյանը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.11.2024
       
    28.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: