ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պակիստանի բանակը բարձր մարտունակության է բերվել Հնդկաստանի հետ սահմանին

Центр CIGR

Պակիստանյան Բալակոտ քաղաքի մոտ ահաբեկիչների ճամբարին հնդկական ՌՕՈւ-ի հարվածներից երկու շաբաթ անց Պակիստանի ռազմական ավիացիան և ցամաքային զորքերը շարունակում են պահպանել բարձր մարտունակության վիճակը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Hindustan Times-ին։ 

«Մարտունակ վիճակում են F-16 կործանիչները (Պակիստանի) արևելքում։ Քաշմիրի պակիստանյան հատվածի վերահսկման գծում շարունակվում է 10-րդ բանակային կորպուսի և Պակիստանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի բրիգադի տեղակայումը»,- պարբերականը մեջբերում է հնդկական ռազմական աղբյուրների տեղեկատվությունը։

Նրանց տեղեկատվությամբ,  Իսլամաբադի՝ ԱՄՆ-ից և Հորդանանից ստացված F-16 ինքնաթիռները բարձր մարտունակության են բերված ավիաբազաներում Հնդկաստանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Ջամու ու Քաշմիր նահանգում հնդկական զորքերի շարասյան դեմ փետրվարի 14-ի ահաբեկչությունից հետո, որը երկու երկրների հարաբերություններում լարվածության առիթ հանդիսացավ, Պակիստանը վերահսկման գծում տեղակայել է լրացուցիչ ՀՕՊ միջոցներ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: