ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տարածաշրջանային և միջազգային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր են քննարկել դեսպան Տիգրան Մկրտչյանը և Վիտաուտաս Լանդսբերգիսին

Մարտի 14-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալեց Լիտվայի Հանրապետության առաջին ղեկավար, Լիտվայի գերագույն խորհրդի և Սեյմի նախկին նախագահ, պրոֆեսոր Վիտաուտաս Լանդսբերգիսին (Vytautas Landsbergis)։

Հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը Վ․ Լանդսբերգիսին շնորհավորեց Լիտվայի անկախության վերականգնման 29-ամյակի կապակցությամբ, որը նշվեց մարտի 11-ին՝ հավելելով, որ այդ իրադարձություններն իրենց կարևոր դերակատարումն ունեցան զուգահեռաբար ընթացող Հայաստանի Հանրապետության անկախացման գործընթացում։ Դեսպանը նշեց, որ բալթյան երկրներից հետո Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը։

Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձ կատարեցին երկու երկրներում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին:

Հյուրի խնդրանքով դեսպան Մկրտչյանը ներկայացրեց նոր կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության առանցքային կետերը և Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: