ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ աքսեսուարներ կրել` ավելի ոճային look ունենալու համար. հարցազրույց ոճաբան Գոգ Մունի հետ

Եթե սիրում եք նորաձև հագնվել, հետևում եք թրենդերին, ապա վաղուց ժամանակն է ձեր զգեստապահարանը համալրելու նորաձև աքսեսուարներներով, քանի որ աքսեսուարների դեպքում "Too Much" ասվածը 2019-ին շատ տեղին է:

Թեմայի վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է «GMoonWear» նորաձևության տան հիմնադիր, ոճաբան Գոգ Մունի հետ:

 

- Կնշե՞ք ամենաակտուալ տենդենցը, որը պահպանվելու է ամբողջ 2019-ի ընթացքում:

-Ամենաակտուալ թրենդը, որ պահպանվելու է ամբողջ 2019-ի ընթացքում, մարգարտե զարդերն ու աքսեսուարներն են` թե´ բնական և թե´ արհեստական։ Մարգարիտը տեղին է լինելու բացառապես ամեն ինչում` դա կլինի ականջօղերի, վզնոցների, գոտիների, թե հագուստի վրա: Երիտասարդների շրջանում ավելի շատ սիրվեց և տարածում գտավ մարգարիտով զարդարված մազակալներն ու գլխազարդերը։

Հաջորդ տենդենցն աքսեսուարների բազմաշերտությունն է։ Եթե մինչ այս բազմաշերտությունը վերաբերում էր վզնոցներին, ապա այժմ վերաբերվում է նաև մնացած աքսեսուարներին (գոտիներին, մատանիներին, թևնոցներին)։

- Կպատմե՞ք աքսեսուարներից յուրաքանչյուրի մասին առանձին:

- Գոտիներից ակտուալ են համարվում շղթայաձև, մի քանի շերտով, ինչպես նաև լոգոտիպով մեծ գոտիները։ Նորաձև են համարվում այն գոտիները, որոնց վրայից կախված են գրպաններ: Կարելի է ասել, որ դրանք փոխարինելու են եկել «պայուսակ գոտիներին»։



Ականջօղեր - Թրենդային են համարվում շատ մեծ չ
ափերի օղերը: Եթե հիշում եք 2000 ականների սկզբում կրում էին մեր սիրած r&b աստղերը:  Այո´, դրանք վերադարձել են:

Նորաձև են նաև շատ երկար ականջօղերը` սիմետրիկ և ասիմետրիկ, որոնք վիզաուլ ավելի սլացիկ են ցույց տալիս պարանոցը, ցանկալի է կրել հավաքած մազերի դեպքում։

Վզնոցներ - Արդեն նշեցինք բազմաշերտ վզնոցների ակտուալ լինելու փաստը: Ավելացնենք, որ հետ են վերադարձել նաև մեդալիոնները`տարբեր չափերի ու երկարության շղթաներով համադրած։

Գլխազարդեր և գլխակապեր - Թերևս չեմ վախենա առանձնացնել, որ 2019-ը մազերի աքսեսուարների տարի է։ Շատ նորաձև են համարվում մեծ չափի մազերի մազակալները (заколка):

Չմոռանանք նշել նաև top trend համարվող գլխակապերի և «աբադոկների» մասին, որոնք շատ գեղեցիկ և տեղին համադրվում են մազակալների հետ։

Բրոշներ - Խոսքը ոչ թե թանկարժեք և փոքր բրոշների մասին է, այլ մեծ չափերի, կարելի է նաև մի քանիսը միասին համադրած։ 


2019-ին միակ աքսեսուարը, որ պահպանել է իր մինիմալիստական ակտուալությունը, ժամացույցն է։ Ինչքան մինիմալիստական ու կլասիկ լինի ժամացույցը, այնքան ավելի ակտուալ կհամարվի։ Մեծ, քարերով զարդարված ժամացույցները մոտ ապագայում դեռ չեն վերադառնա նորաձևություն։


-Ո՞ր զարդերն այս տարի նորաձև չեն համարվում:
- Դեռ նախորդ տարվանից չոկերների որոշ տեսակներ համարվում են հակաթրենդ: Նշեմ, որ սրանք պարանոցի վերևի մասում կապվող ատլասե ժապավեններն ու թելերն են։ Այժմ դիզայներները կրման նոր տարբերակներ են առաջարկում։ Դրանք շղթա չոկերներն են, որոնք կրում ենք պարանոցի հիմքին մոտ, կրում ենք մի քանի շերտով և տարբեր ձևերի համադրությամբ։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: