ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել զարգացնել տնտեսությունը պատժամիջոցների պայմաններում

РИА Новости

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել ամերիկյան պատժամիջոցների վերականգնման պայմաններում ուշադրությունը կենտրոնացնել արտադրության զարգացման վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Հատկապես վերջին ամիսներին վատացել են բնակչության կենսապայմանները»,- հայտարարել է նա իրանական Նոր տարվա առթիվ հղած տեսաուղերձում:

Այաթոլլան ընդգծել է. «Տնտեսությունը երկրի առավել լուրջ ու առաջնային խնդրին է, որը լուծում է պահանջում»:

Նրա խոսքով՝ ամենահրատապ խնդիրներն են՝ ազգային արժույթի փոխարժեքի կայունացումը, գնողունակության բարձրացումը և արտադրության աճը: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նույնպես հանդես է եկել հեռուստատեսությամբ և հայտարարել. «Այդ խնդիրներն սկսվել են ուխտազանցների ու նրանց գործողություններից, ովքեր վերջերս իշխանության են եկել Վաշինգտոնում, բայց դրանց լուծումը մեր ձեռքերում է»:

Նա դիմել է երկրի ներսում գործող տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներին և ընդգծել. «Որքան ավելի ամուր է մեր միասնությունը, թշնամին այնքան ավելի պարզորոշ է հասկանում, որ այդ պատժամիջոցներով մեր ազգն ավելի համախմբված է դառնում, այնքան ավելի շուտ նա հուսահատության կհասնի ու կզղջա»

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: