ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Վենեսուելայի հայ համայնքի հետ Հայաստանի կապերն ակտիվացնելու ուղղությամբ

Վենեսուելայում տիրող անկայուն քաղաքական իրավիճակը հանգեցրել է հումանիտար խորը ճգնաժամի:  Երկրում լույսի, ջրի, գազի մատակարարման խաթարումներից զատ, պարենային և դեղորայքի դեֆիցիտ է առաջացել:  Երեխաները հասարակական տրանսպորտի կոլապսի պատճառով չեն կարողանում դպրոց հաճախել: Անելանելի դրության մեջ են հայտնվել նաև հիվանդանոցները, որտեղ մահացության թիվն աստիճանաբար ավելի է մեծանում:

Բազմաթիվ վենեսուելացիներ լքում են երկիրը, սակայն տրոնսպորտի` կաթվածահար լինելու պատճառով նպատակակետին հասնելու համար նրանք ստիպված են լինում հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, ինչպես երկրի ներսում, այնպես էլ սահմանը հատելիս:

Ճգնաժամի կորստաբեր հետևանքներից անմասն չեն մնացել նաև այդ երկրում ապրող մեր հայրենակիցները: Վենեսուելայից ստացված տեղեկատվության համաձայն` համայնքային կենտրոնը ներկայումս լքված վիճակում է հայտնվել: Նրանք մյուսների նման կանգնած են բավականին լուրջ սոցիալական խնդիրների առջև: Չնայած նրան, որ համայնքի անդամներից շատերը շահագրգռված են ստանալու Հայաստանի քաղաքացիություն, սակայն ո´չ Կարակասում կա հայկական դիվանագիտական ներկայացուցչություն, ո´չ էլ համայնքի անդամներն են կարողանում քաղաքացիություն ստանալու համար Արգենտինա կամ Բրազիլիա մեկնել: Ներկայումս նույնիսկ վենեսուելական անձնագրերի վավերականության ժամկետի երկարաձգումն է բարդ գործընթաց դարձել:

Ստեղծված այս իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ օրերս Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների հետևանքով:  

Ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունների առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի հնարավոր բոլոր խողովակներով հայ համայնքին աջակցելը: ՀՀ-ն պետք է էլ ավելի հետևողական լինի ակտիվացնելու կապերը Վենեսուելայի մեր հայրենակցիների հետ` նրանց անվտանգային խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հնարավորության շրջանակներում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: