ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 768,27 դրամ ԱՐԾԱԹ - 231,74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 791,45 դրամ

Աշխարհի Գավաթի արդյունքից գոհ եմ․ Հակոբ Սերոբյան

ՀԱՕԿ

Հայ մարմնամարզիկները Դոհայից վերադարձել են Հայաստան, որտեղ մասնակցում էին Աշխարհի Գավաթի խաղարկությանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ամփոփել է մարզիկների ելույթները:

«4 մասնակցով էինք մեկնել Դոհա: Բոլորն էլ անցան եզրափակիչ. դա 100 տոկոսանոց արդյունք է: Շատ գոհ եմ տղաների ելույթներից: 3 մեդալը մեծ նվաճում է: Հատկապես ուրախացրեց և զարմացրեց Արթուր Դավթյանը: Նա մրցումային առաջին օրը ձգել էր ոտքը և վերջինիս մասնակցությունը հարցականի տակ էր: Եզրափակիչի օրը խնդրեց, որպեսզի մասնակցի՝ հավատացնելով, որ իրեն լավ է զգում: Ինքներդ էլ տեսաք՝ ոչ միայն մասնակցեց, այլև՝ բրոնզե մեդալակիր դարձավ»:

Ծրագրերի մասին խոսելիս Սերոբյանը նշեց, որ մինչև Եվրոպայի առաջնությունը մեկ հավաք էլ կանցկացնեն.

«Ապրիլի 28-ին մեկնում ենք Թբիլիսի, որտեղ 10-օրյա հավաք կանցկացնենք և կմեկնենք Լեհաստան՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որը վարկանիշային է Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերի համար»:

Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը և Վիգեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Դոհայում ավարտված մարմնամարզության Աշխարհի Գավաթի խաղարկությունում մեր մարմնամարզիկները նվաճել էին 3 մեդալ: Բրոնզե մեդալակիրներ էին դարձել Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակներ), իսկ Արթուր Թովմասյանը նվաճել էր արծաթե մեդալ (օղակներ): Նժույգթափերում Հարություն Մերդինյանը 5-րդ տեղն էր զբաղեցրել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 71%
Քամի՝ 6 կմ/ժ
5 C°
 
  13° 
25.04.2019
  15° 
26.04.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք Դավիթ Տոնոյանի` «նոր պատերազմ` նոր տարածքներ» ձևաչափին: