ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչն ԱՄՆ-ին առաջարկել է մի երկու նահանգ տալ Իսրայելին

sovetov.su

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին դատապարտել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը և առաջարկել է Իսրայելի պաշտոնակցին նվիրել Հարավային Կարոլինան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Միացյալ Նահանգներում շատ հողեր կան, որոնք մեծ տարածք են զբաղեցնում: Դրանք տվեք Իսրայելին:

Հյուսիսային կամ Հարավային Կարոլինան: Իսկ ինչու՞ չտալ Հարավային Կարոլինան: Լավ հողակտոր է: Դե Իսրայելին մի երկու նահանգ նվիրեք, եթե վարչակազմն իրոք ցանկանում է ստանալ Իսրայելի աջակցությունը»,- հայտարարել է Ջաֆարին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը գումարվել էր Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու ԱՄՆ-ի որոշման առնչությամբ:

Նա նշել է, որ «սիրիական արաբական Գոլանները մեր տարածքն են, և այն կվերադառնա մեզ մոտ»: Մի՛ մոլորվեք՝ կարծելով, թե երբևիցե այդ հողը ձերը կլինի երեսպաշտության կամ այն պատճառով, որ դուք խաղազինվոր եք դարձել նախընտրական խաղում, երբ դուք միմյանց աջակցում եք, որպեսզի Իսրայելը կարողանա հաջողության հասնել իր ընտրություններում, իսկ Ամերիկան ստանա իսրայելական շահապաշտպան խմբերի աջակցությունն ԱՄՆ-ում»,- ասել է Սիրիայի մշտական ներկայացուցիչը՝ դիմելով իսրայելացի պաշտոնակցին


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: