ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սուրբ Սոֆիա կամ Այա Սոֆիա. համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցի ճակատագիրը

Pinterest

537 թվականին կառուցված Սուրբ Սոֆիայի տաճարն ի սկզբանե եղել է Կ.Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը: Այնուհետև, թուրքերը, գրավելով Բյուզանդիայի մայրքաղաքը, այս տաճարը դարձրել են մզկիթ: Ներկայումս Սուրբ Սոֆիան հանդիսանում է թանգարան: Համարվում է բյուզանդական «ոսկե դարի» խորհրդանիշ:

Սուրբ Սոֆիայի տաճարը աշխարհի ամենամեծ կառույցներից է եղել և համարվում է ճարտարապետության գլուխգործոց: Այն միևնույն ժամանակ համարվում է բյուզանդական ճարտարապետության մարմնավորում. կարծիք կա, թե այն «փոխել է ճարտարապետության պատմությունը»:

1054-ին, երբ քաղկեդոնական դավանանքի եկեղեցին բաժանվեց երկու մասի` կաթոլիկների և ուղղափառների, Այա Սոֆիան դարձավ ուղղափառության կենտրոնը և այդպիսին է մինչ այսօր։
Մի քանի անգամ երկրաշարժերից վնասվելով, տաճարը նորից է վերականգնվել, իսկ երբ 1204-ին խաչակիրները գրավեցին Կոստանդնուպոլիսը, տաճարը լիովին թալանեցին «քրիստոնյա» դավանակիցները։
1453-ի մայիսի 30-ին թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը, ու հենց հաջորդ օրն այդ սքանչելի տաճարը վերածվեց օսմանյան մզկիթի. այս կարգավիճակում այն մնացել է մինչև 1931 թվականը, որից հետո այն փակ է մնացել 4 տարի: 1935-ին, համաձայն Թուրքիայի կառավարության դեկրետի, որը ստորագրել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքը, տաճարը դարձել է թանգարան, իսկ որմնանկարներից և խճանկարներից մաքրվել է դրա ծեփածածկը։ 1985-ին տաճարը Ստամբուլի պատմական կենտրոնի այլ հուշարձանների հետ միասին ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը փոխելու առաջարկությամբ: Նրա խոսքերով, «Սուրբ Սոֆիայի կարգավիճակը կարող է փոխվել թանգարանից մզկիթի, ըստ որումՙ բոլոր դավանանքների մարդիկ կկարողանան անվճար մուտք գործել այնտեղ»: Առաջին անգամը չէ, որ Էրդողանը հանդես է գալիս այդ նախաձեռնությամբ: Վերջին անգամ նա այդ քայլին դիմել էր 2016 թ. հունիսի սկզբներին, երբ Գերմանիայի բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս անգամ կարգավիճակի փոփոխությունը կարող է կապված լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք ճանաչելու որոշման հետ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովում մեկնաբանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ստամբուլի հռչակավոր Սուրբ Սոֆիայի տաճարը վերանվանելու ու մզկիթի վերածելու մասին հայտարարությունները: Նրանք նշում են, որ ցանկացած նման քայլ պետք է համաձայնեցվի կառույցի հետ ու դրվի ընդհանուր քվեարկության:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: