ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սլովակիայում ընտրվել է առաջին կին նախագահը

Парламентская газета

Շաբաթ Սլովակիայում անցկացված նախագահական ընտրություններում հաղթել է փաստաբան Զազունա Չապուտովան: Ընտրատեղամասերի 99.96 տոկոսի տվյալների հաշվարկի արդյունքում նա հավաքել է ձայների 58.38 տոկոսը, իսկ մրցակիցը՝ Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Մարոշ Շեֆչովիչը՝ 41.62 տոկոսը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Շեֆչովիչը հաղթանակ է տարել միայն հանրապետության արևելքում՝ Պրեշովսկի շրջանում, հավաքելով ձայների 52.2 տոկոսը, մնացած շրջաններում, այդ թվում՝ Բրատիսլավայում, որտեղ նրա օգտին քվեարկել է ընտրողների 73.1 տոկոսը, հաղթել է Չապուտովան: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 41.2 տոկոսը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Շեֆչովիչը ընտրատեղամասերի 60 տոկոսի արդյունքներին ծանոթանալուց հետո ընդունել է իր պարտությունն ու ծաղկեփունջ ուղարկել Չապուտովային:

Չապուտովան կդառնա Սլովակիայի առաջին կին նախագահը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    19 C°
     
    28°  16° 
    01.05.2024
    27°  16° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: