Ուկրաինա. Զելենսկին և Պորոշենկոն կշարունակեն պայքարը նախագահի պաշտոնի համար
Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել դերասան Վլադիմիր Զելենսկին և գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրությունների 60 տոկոսի տվյալների հաշվումից հետո պաշտոնապես հայտարարել է, որ թեկնածուներից ոչ մեկն արդեն չի կարողանա հավաքել ընտրողների ձայների մեծամասնությունը: Երկրում կանցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ:
«Ես ուշադրություն եմ դարձնում այն բանի վրա, որ լինելու է երկրորդ փուլ, ԿԸՀ-ի առջև ծառացած է շատ հավակնոտ խնդիր, որովհետև այն ժամանակահատվածը, որը կա վերջնական արդյունքների ամփոփման և ԿԸՀ-ի կողմից երկրորդ փուլի վերաբերյալ ապրիլի 21-ի քվեարկության նշանակման արձանագրության ստորագրման միջև, շատ ու շատ կարճ է»,- ապրիլի 1-ին կայացած բրիֆինգում հայտնել է ԿԸՀ-ի նախագահ Տատյանա Սլիպաչուկը:
Նախագահի պաշտոնի համար մրցապայքարը կշարունակեն շոումեն, «Ժողովրդի ծառա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Զելենսկին և գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Քվեաթեթիկների երեք քառորդի մշակման արդյունքում Զելենսկին ստացել է ընտրողների ձայների 30,41 տոկոսը, իսկ Պորոշենկոն` 16,12 տոկոսը:
Պորոշենկոն և Զելենսկին արդեն պատրաստվում են ընտրությունների երկրորդ փուլին: Պորոշենկոն հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ անպայման պետք է տեղի ունենան թեկնածուների բանավեճեր, ինչին Զելենսկին համաձայնել է:
Թեկնածուներ Յուլիա Տիմաշենկոն և Յուրի Բայկոն, ովքեր համապատասխանաբար 13,20 և 11,52 տոկոս ձայներով զբաղեցրել էին երրորդ և չորրորդ հորիզոնականները, չեն համաձայնել ընտրությունների նախնական արդյունքների հետ և հայտարարել են իրենց` երկրորդ փուլ անցնելու մասին:
Սակայն պետք է նշել, որ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ Իլկա Կաներվան, ամփոփելով միջազգային դիտորդների աշխատանքի արդյունքները, նշել է, որ Ուկրաինայում ընտրություններն անցել են ազատ և համապատասխանել են ԵԱՀԿ չափորոշիչներին:
Ավելացնենք, որ մարտի 31-ին կայացած ընտրություններում մասնակցությունը կազմել է 63,52 տոկոս:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան Ուկրաինային է մատակարարում Սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային ռումբեր. Foreign Policy Տանկեր ոչնչացնելու համար նախատեսված այս զինամթերքի փոքր ռումբերն անմիջապես չպայթելու դեպքում կարող են տարիներ...
- Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ. Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինային զինելը Նրա խոսքով՝ «Եվրոպան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր կոմերցիոն ներկայացուցիչը»։
- Ուկրաինայի ներքաղաքական կյանքում նոր փուլ է մեկնարկում. Հայաստանը պետք է նախաձեռնող լինի Գերագույն Ռադայի նախորդ գումարման կազմում Հայաստանի հետ բարեկամական խումբը գլխավորում էր Օլեգ Լյաշկոյի ռադիկալ...
- Զելենսկու կուսակցությունն ավելի քան 42 տոկոս է հավաքում Ռադայի ընտրություններում Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները կայացել են հուլիսի 21-ին:
- Սահակաշվիլին հանել է իր կուսակցությունը Գերագույն Ռադայի ընտրություններից Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած հայտարարության մեջ Սահակաշվիլին իր այս որոշումը բացատրում է նրանով, որ Ուկրաինայի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ