ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետք է պատրաստվել մարտական գործողությունների. Լևոն Մնացականյան

© Sputnik / David Galstyan

Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հիմնական երաշխավորը հանդիսանում է հենց ՊԲ-ն, որն ապացուցեց 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, որը կատարվեց ի շնորհիվ հրամանատարների ու զինվորների, որ կողք կողքի մարտնչում էին և, ցավոք, նաև կորուստների գնով: Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի ՊԲ նախկին նախարար, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը, հայտնում է Tert.am-ը:

«Հենց նրանք են ձախողել հակառակորդի պլանները, որոնք նախատեսված էին Արցախի Հանրապետության հանդեպ»,-ասել է նա: Լևոն Մնացականյանը նշել է, որ հարցի լուծման միակ ճանապարհը ռազմականն է, և պետք  է պատրաստվեն մարտական գործողությունների. «Վաղ թե ուշ այդ գործողությունները կլինեն»,-ասել է նա: 

Մնացականյանը նշել է նաև, որ շարունակում է մնալ նույն համոզման, որ 2016թ.-ի ապրիլին տեղի ունեցածը պատերազմ էր, և դա ասել են բազմակողմանի վերլուծության արդյունքում: Նա ասել է, որ, իհարկե, այդ պատերազմից պետք է որոշակի դասեր քաղել ու փոփոխություններ մտցնել բոլոր ուղղություններով, առաջին հերթին նման միջոցների դեմ պայքարի հնարավորությունները մեծացնեն, ինչն էլ արվել է: Պաշտպանության վրա են շեշտը դրել, բարձրացրել են զինծառայողների անվտանգության աստիճանը և նման միջոցներից խոցման հնարավորությունները, նաև հաստիքային, կառուցվածքային փոփոխություններ են կատարել, տեխնիկապես են վերազինվել, ինչը շարունակական կլինի:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    18 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    19°  11° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: