ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանը հավանություն տվեց Բրեքզիթից հետո Մեծ Բրիտանիայի հետ անայցագիր ռեժիմին

Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները հավանություն են տվել այն օրինագծին, որի համաձայն Մեծ Բրիտանիայի քաղաքացիները Եվրամիությունից (ԵՄ) երկրի դուրս գալուց հետո կկարողանան Շենգենի գոտու երկրներ մեկնել առանց այցագրի: Ապրիլի 4-ին այս մասին հայտնել Է Եվրախրհրդարանի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անայցագիր ռեժիմի օգտին քվեարկել Է 502 խորհրդարանական, դեմ են արտահայտվել 81-ը, եւս 29 պատգամավոր ձեռնպահ Է մնացել: Փաստաթղթի դրույթների համաձայն՝ Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին, որոնք Շենգենի գոտի են ժամանում կարճ ժամանակով (90 օր ցանկացած 180 օրվա ընթացքում), կտրամադրվեն անայցագիր ուղեւորություններ: «Սա կարեւոր քայլ Է Brexit-ից հետո Եվրամիության եւ Միացյալ Թագավորության միջեւ անայցագիր ճանապարհորդությունների երաշխիքների համար, հատկապես առանց համաձայնագրի երկրի դուրս գալու դեպքում»,- մեջբերում Է անում մամուլի ծառայությունը Սերգեյ Ստանիշեւի՝ օրենսդրական առաջարկության զեկույցի հեղինակի խոսքից: Նշվում Է, որ օրինագիծը, որը դեռ պետք Է Եվրամիության խորհրդի կողմից պաշտոնական հավանություն ստանա նախարարների մակարդակով, Եվրամիության Պաշտոնական հանդեսում կհրապարակվի մինչեւ ապրիլի 12-ը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: