ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վենեսուելայի ճգնաժամը կվերածվի՞ միջնորդավորված հակամարտության

НТВ

Ռուսաստանը պետք է դուրս գա Վենեսուելայի տարածքից, և Վաշինգտոնը դիտարկում է բոլոր հնարավոր միջոցները, որ կստիպեն Մոսկվային անել դա: Հնարավոր բոլոր միջոցներ ասելով ԱՄՆ-ում նկատի ունեն նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը: Այս մասին Սպիտակ տանը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, մի շարք պետությունների կողմից այդ երկրի ժամանակավոր նախագահ ճանաչված Խուան Գուաիդոյի տիկնոջ՝ Ֆաբրինա Ռազալեսի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, թե Մոսկվան պետք է դադարեցնի աջակցությունը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը Ռուսաստանի գործողությունները Վենեսուելայում անվանել էր անցանկալի սադրանք:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Թրամփի հայտարարությանը՝ հակադարձելով, որ մինչև Վենեսուելայից  դուրս գալու մասին խորհուրդներ տալը ԱՄՆ-ը պետք է իրագործի Սիրիայից դուրս գալու մասին իր իսկ հայեցակարգը: Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը հայտարարել էր, թե Թրամփը խառնվում է երկու ինքնիշխան պետությունների հարաբերությունների մեջ: Կոսաչևը շեշտել է, որ Ռուսաստանն օրինական հիմունքներով զարգացնում է իր ռազմատեխնիկական համագործակցությունը Վենեսուելայի հետ:

Վերենսուելայում Ռուսաստանի ռազմական ներկայության ամրապնդումը ցույց է տալիս, որ ճգնաժամը կարող է ձգձգվել և Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև անուղղակի առճակատման վերածվել`«ստիպելով» Թրամփին դիմել դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցների:

Տպավորություն է ստեղծվում, որ Վենեսուելայի «ներքին» խնդիրը վերածվում է մեծ տերությունների հակասությունների նոր առիթի: Ի դեպ, Վենեսուելայում Չինաստանը ևս սկսում է ամրապնդել իր դիրքերը: Ռուսաստանն ու Չինաստանը պնդում են, որ Վենեսուելայի առաջնորդին իրենց աջակցությունը համապատասխանում է վենեսուելական և միջազգային իրավունքի նորմերին:

Իսկ մինչ այդ ամերիկացի պաշտոնյաները նոր պատժամիջոցներով են սպառնում Մոսկվային: Հարկ է նշել, որ Մոսկվայի ներկայությունը կարելի է  աշխարհաքաղաքական քայլ դիտարկել` ազդեցության ոլորտները ընդլայնելու համատեքստում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: