ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԳ նախարարը Աֆրիկյան միության տնտեսական հարցերով հանձնակատարին ներկայացրել է ՀՀ բարեփոխումների լայն օրակարգը

Ապրիլի 4-ին պաշտոնական այցով Եթովպիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար  Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Աֆրիկյան միության տնտեսական հարցերով հանձնակատար Վիկտոր Հարիսոնի հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարին ուղեկցում էր Աֆրիկյան միությունում և Աֆրիկայի հարցերով ՄԱԿ Տնտեսական հանձնաժողովում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական ներկայացուցիչ Բուբակար Իսա Աբդուրահմանը:

Զոհրաբ Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանի արտաքին և տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները, որտեղ, ի թիվս այլոց, կարևոր տեղ է զբաղեցնում նաև աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ սերտ համագործակցությունը՝ այդ գործընթացում լիարժեք կիրառելով նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակի ներուժը: Այդ համատեքստում ԱԳ նախարարն ընդգծեց աֆրիկյան մայրցամաք իր առաջին այցելությունը հենց Աֆրիկյան միության կենտրոնակայան հանդիսացող Ադիս-Աբեբայով մեկնարկելու կարևորությունը:  

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահող երկիր՝ Հայաստանը քայլեր է ձեռնարկում նաև միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպություններում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերի և ներկայացվածության բարձրացման և ամրապնդման ուղղությամբ: Այս համատեքստում մտքեր փոխանակվեցին Աֆրիկյան միության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության ընդլայնման հեռանկարների և այդ ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման շուրջ:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը, որտեղ առանձահատուկ նշանակություն է տրվում բարձր տեխնոլոգիաների, նորարության և ստեղծարար կրթության ոլորտների զարգացմամբ տնտեսության խթանմանը: Այդ առնչությամբ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում եթովպական գործընկերների հետ արդյունավետ երկխոսությունը խթանելու նպատակով իր գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկվել են հայաստանյան ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր արդեն իսկ կայացած հանդիպումների ժամանակ ներկայացրել են ոլորտում իրենց ձեռքբերումները և ուղենշել աֆրիկյան մայրցամաքում հայաստանյան հաջող փորձի տեղայնացման և տարածման ուղղությամբ գործնական քայլերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: