ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը դեսպանություն է բացում Եթովպիայում. այն կզարգանա համագործակցությունը նաև Աֆրիկյան Միության հետ

Հայաստանի կառավարությունը այսօր՝ սեպտեմբերի 19-ի իր նիստում  որոշում կայացրեց Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության դեսպանություն (նստավայրը` Ադիս Աբեբա):

Հարցը ներկայացրեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով նշեց, որ Հայաստանի և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1993թ. դեկտեմբերին:

Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական ներկայացվածություն չունի անդրսահարյան Աֆրիկայում, իսկ անդրսահարյան Աֆրիկայի պետությունների ներկայացվածությունը Հայաստանում սահմանափակվում է միայն որոշ պետությունների կողմից ՀՀ-ում ոչ ռեզիդենտ դեսպանների հավատարմագրմամբ։ Ադիս Աբեբայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը զգալիորեն կկարգավորի և կակտիվացնի ՀՀ շփումներն անդրսահարյան աֆրիկյան պետությունների հետ թե՛ հնարավոր տնտեսական հեռանկարների, թե՛ տարբեր միջազգային հարթակներում մայրցամաքի 50-ից ավելի պետությունների և դրանց աջակցությունը ստանալու տեսանկյունից»,-ասված է հիմնավորման մեջ:

Ադիս Աբեբայում դեսպանություն ստեղծելը ՀՀ-ին հնարավորություն կընձեռի ոչ միայն սերտ երկկողմ հարաբերություններ հաստատել Եթովպիայի հետ, այլև խորացնել շփումներն ու համագործակցությունն աֆրիկյան այլ պետությունների հետ։

Ավելին, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը Եթովպիայում հնարավորություն կտա զարգացնել միաժամանակյա համագործակցությունը Աֆրիկյան Միության հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: