ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեյը Եվրամիությանը խնդրել Է Brexit-ը հետաձգել մինչեւ հունիսի 30-ը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիությանը խնդրել Է ԵՄ-ից թագավորության դուրս գալը հետաձգել մինչև հունիսի 30-ը: Այդ մասին ասված Է Բրիտանիայի նախարարների կաբինետի ղեկավարի նամակում, որը ապրիլի 5-ին ուղարկվել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին:
«Մեծ Բրիտանիայի կառավարությունն առաջարկում Է, որ (ԵՄ-ի մասին Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի շրջանակում բանակցությունների) այդ ժամանակաշրջանը երկարացվի մինչև 2019 թվականի հունիսի 30-ը»,- նշվում Է նամակում:
Համայնքների պալատի պատգամավորները մարտի 29-ին երրորդ անգամ մերժել են այն գործարքի նախագիծը, որը Մեյն ավելի վաղ համաձայնեցրել Էր Եվրոպայի ղեկավարների հետ: Այդպիսով՝ բրիտանական խորհրդարանը չի կատարել Եվրամիության պայմանը, որը համաձայնել Էր Brexit-ը հետաձգել մինչև մայիսի 22-ը, եթե Համայնքների պալատն անցած շաբաթ հավանություն տար գործարքին: 
Այժմ, ԵՄ-ի երկրների նախորդ գագաթնաժողովի որոշմանը համապատասխան, Լոնդոնը միչև ապրիլի 12-ը պետք Է դուրս գա հանրակցությունից առանց գործարքի, եթե Բրյուսելին չներկայացնի Brexit-ի իրականացման այլընտրական տարբերակներ: Եվրամիության արտակարգ գագաթնաժողովը, որտեղ քնարկվելու Է Brexit-ը, պլանավորված Է ապրիլի 10-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    22°   
    20.05.2024
    21°  13° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: