ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արարատ Միրզոյանը Կատարում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ

Միջխորհրդարանական միության 140-րդ նստաշրջանի շրջանակներում ապրիլի 7-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Կատարում հանդիպել է միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ:

Արարատ Միրզոյանը գլխավոր քարտուղարին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները և միջազգային դիտորդների կողմից տրված բարձր գնահատականը: Խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանը Միջխորհրդարանական միության անդամ է 1995 թվականից և վստահություն հայտնել, որ նոր գումարման Ազգային ժողովի պատգամավորներն առավել ակտիվ կերպով կներգրավվեն կազմակերպության աշխատանքներում:

Գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ և կարծիք հայտնել, որ Հայաստանի խորհրդարանականների ներկայությունը Միջխորհրդարանական միությունում աջակցում է աշխարհում ժողովրդավարության թարմացման գործընթացին:

Կողմերը քննարկել են համագործակցության խորացման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակը և պայմանավորվել մոտ ապագայում Միջխորհրդարանական միության հովանու ներքո Երևանում կազմակերպել կանանց քաղաքական մասնակցությանը նվիրված աշխատաժողով:

Հանդիպմանն օրենսդիր մարմնի ղեկավարը միության գլխավոր քարտուղարին է հանձնել Միջխորհրդարանական միության կողմից մշակված «Խորհրդարաններին աջակցության ընդհանուր սկզբունքներին» հետևելու պատրաստակամությունն արտահայտող նամակը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: