ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պատասխանել է Ռուբեն Ռուբինյանի հարցին
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի աշխատանքը չպետք է քաղաքականցվի, նա պետք է հնարավորություն ունենա այցելել բոլոր տարածքներ: Այս մասին ԵԽԽՎ-ում նշել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն ի պատասխան ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցին:
«Ի՞նչ եք կարծում, Եվրոպայի խորհուրդը կարո՞ղ է ապահովել հակամարտությունների գոտիներում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությունը: Այս հարցն արդեն երկար տարիներ օրակարգում է, սակայն առանց շոշափելի արդյունքների: Կարծում եք, դա կարո՞ղ է օգնել գործընթացին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է Ռուբեն Ռուբինյանը:
Դունյա Միյատովիչի խոսքով, կոնֆլիկտային գոտում կամ, այսպես կոչված, «գորշ գոտիներում» բնակվող մարդիկ նույնպես պետք է դիտարկվեն որպես այս կազմակերպության մաս:
«Իմ տեսակետն այս հարցում շատ պարզ է: Մարդու իրավունքների հանձնակատարը պետք է հնարավորություն ունենա այցելել Եվրոպայի խորհրդի ցանկացած տարածք: Բայց իրականությունն այլ է, և դա տեղի չի ունենում: Այդուհանդերձ,ես փորձում եմ, ես ձգտում եմ հասնել մուտքի հնարավորության բոլոր այդ տարածքներում, որպեսզի զբաղվեմ իրավապաշտպան գործունեությամբ: Պետք է նաև ընդգծել, որ հանձնակատարի աշխատանքը չպետք է քաղաքականացված լինի: Հանձակատարի դերն այն չէ, որ ճանաչի տարածքներ կամ ներքաշվի քաղաքական երկխոսության մեջ՝ ուղղված հակամարտության լուծմանը, այլ պետք է կարողանա հասնել այն մարդկանց, ովքեր նույնպես Եվրոպայի խորհրդի ընտանիքի անդամ են: Ես վստահ եմ, որ նրանք իրենց զգում են մոռացված, իրենց զգում են այնպես, կարծես, ոչ ոք հոգ չի տանում իրենց մասին: Ինչպե՞ս դա անել: Դա այն է, ինչ ես նշել եմ իմ ներածական ելույթում: Ես դա ինքնուրույն չեմ կարող անել, ես ձեր օգնության կարիքն ունեմ, ինձ անհրաժեշտ է կառավարությունների աջակցությունը, որ հնարավորություն ունենամ հասնել այդ տարածքներ»,-նշել է Դունյա Միյատովիչը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 8%
Քամի՝ 1,03 կմ/ժ