Լիբիա. պատերազմի և պատերազմի միջև

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի համար կատաղի մարտերը շարունակվում են: Այսօր ավիահարվածներ են հասցվել Տրիպոլիում գործող միակ օդանավակայանին: Ռազմական գործողությունները դադարեցնելու ՄԱԿ-ի կոչերն անտեսվում են: Լիբիական ազատ բանակի հրամանատար մարշալ Խալիֆա Հաֆթարը, ով ապրիլի 4-ին հայտարարել էր Տրիպոլին գրավելու գործողության մեկնարկի մասին, բավականին վճռական է տրամադրված «մայրաքաղաքն իսլամիստներից ազատագրելու հարցում»: Նրա կարծիքով` լիբիացի ժողովրդի փրկությունը վիճակված է հենց իրեն:
Նշենք, որ Տրիպոլիում գործում է ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությունը վայելող ազգային համաձայնության կառավարությունը Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: Տոբրուկում հաստատված խորհրդարանը, որը վերահսկում է երկրի արևելյան շրջանները, չի ճանաչում վերջինիս իշխանությունը: Լիբիական ազատ բանակի հրամանատար մարշալ Խալիֆա Հաֆթարը վայելում է երկրի արևելքում հաստատված իշխանությունների աջակցությունը:
Մարշալ Հաֆթարի կողմից Տրիպոլին գրավելու ռազմական գործողությունը բնավ անսպասելի չէր. Հաֆթարի ուժերն այժմ վերահսկում են Լիբիայի տարածքի երկու երրորդը: Գազով հարուստ հարավային շրջաններում իրենց վերահսկողությունը հաստատելուց հետո հաջորդ թիրախն ակնհայտորեն պետք է դառնային արևմտյան շրջանները` այդ թվում մայրաքաղաք Տրիպոլին, որտեղ կենտրոնացած է երկրի բնակչության մեկ քառորդը: Ընդ որում, մայրաքաղաքը գրավելու գործողության համար այժմ թերևս ամենահարմար ժամանակահատվածն է: Հարևան Ալժիրը, որն այս տարիներին, սեփական անվտանգության նկատառումներից ելնելով, փորձել է կիրառել հնարավոր բոլոր լծակները Լիբիայում ճգնաժամը ռազմական լուծումը բացառելու համար, չի կարողանում ճնշում գործադրել Հաֆթարի վրա իր մոտ տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների պատճառով:
Ապրիլի 14-15-ին նախատեսվում է ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացնել Լիբիայի հարցով համաժողով և նշանակել ընտրությունները երկիշխանությանը վերջ տալու նպատակով: Տրիպոլիի ուղղությամբ ռազմական գործողությունները կարող են էականորեն մեծացնել Հաֆթարի ազդեցությունը քաղաքական գործընթացներում` հատկապես որ նա վայելում է միջազգային և տարածաշրջանային մի շարք խաղացողների աջակցությունը: Խոսքն առաջին հերթին Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ռուսաստանի և Ֆրանսիայի մասին է:
Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ն աջակցում են Տրիպոլիի իշխանություններին, սակայն գործնական քայլեր այդ ուղղությամբ դեռ չեն իրականացնում, առնվազն դրանք տեսանելի չեն (բացառությամբ ՄԱԿ ԱԽ բանաձևի, որը Ռուսաստանի վետոյի պատճառով չընդունվեց): Ավելին, ԱՄՆ-ը հայտարարել է Լիբիայից իր զորքերը դուրս բերելու մասին:
Ինչ վերաբերում է լիբիացի ժողովրդի դիրքորոշմանը, ապա այստեղ ամեն ինչ միանշանակ չէ: Լիբիայում բավականին մեծ է ցեղային ազդեցությունը: Այժմ Հաֆթարին աջակցում է ցեղային ընդարձակ կոալիցիան, որը ժամանակին աջակցում էր Քադաֆիին: Արևմտյան շրջաններում, սակայն, բնակչությունը լուրջ մտավախություններ ունի, որ Հաֆթարի իշխանության հաստատումը կնշանակի երկրում բռնապետական կարգերի վերականգնում` թեև նրանք այլևս այդքան խանդավառությամբ չեն վերաբերում դեմոկրատական արժեքներին: Այնուամենայնիվ, տնտեսական և անվտանգային խնդիրներ ունեցող Լիբիայի բնակչությունը հոգնել է արդեն 8 տարի շարունակվող ճգնաժամից, և այն կարգավորելու ուղղությամբ իրական քայլեր են ուզում:
Ընդհանուր առամամբ, տպավորություն է, որ և´ միջազգային դերակատաների, և´ Լիբիայի բնակչության մոտ որոշակի ընկալում կա, որ Լիբիայում ճգնաժամին վերջ տալու համար միայն քաղաքական գործընթացը բավարար չէ:
Իսկ ինչ ելք կունենա Տրիպոլիի գրոհը, դեռևս դժվար է ասել: Հաֆթարի հաղթանակի հավանականությունը բավականին մեծ է` հատկապես եթե նրան հաջողվի ստանալ Տրիպոլիում գործող զինված խմբավորումների աջակցությունը: Ամեն դեպքում, այդ հաղթանակը և երկրում երկիշխանության վերացումը լիբիական ճգնաժամի կարգավորում չի կարող նշանակել:
-
13:13
ԱՄՆ-ի կառավարական պատվիրակությունը կայցելի Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան և Տաջիկստան
-
13:00
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 22 նոր դեպք
-
13:00
Ջոնսոնը Զելենսկիին խոստացել է հնարավորություններ գտնել ուկրաինական հացահատիկի արտահանման համար
-
12:20
Հայաստանում 2 միլիոն 193 հազար 307 քաղաքացի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
-
12:01
Անհրաժեշտության դեպքում ԱՄՆ պատրաստ է ռազմական ճանապարհով պաշտպանել Թայվանը. Բայդեն
-
11:52
Գերագույն Ռադան արգելել է դեղերի ներմուծումը Ռուսաստանից և Բելառուսից. ԶԼՄ
-
11:31
Ադրբեջանի հայատյաց քաղաքականության պայմաններում անհնար է պաշտպանել Արցախի բնակիչների իրավունքները. Արցախի ՄԻՊ
-
11:31
Արցախի ԱԺ նախագահը Երևանում է
-
11:26
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը
-
11:23
Ազովի ծովի կարգավիճակն այլևս փոխված է. Ղրիմի կառավարության փոխվարչապետ
-
11:20
Սաուդյան Արաբիան հույս ունի ՕՊԵԿ+ -ի հետ համաձայնագիր մշակել՝ ներառելով Ռուսաստանը
-
11:10
ԵՄ-ին անհրաժեշտ է եվրոպական բանակ՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար. Բորել
-
11:01
Արցախցիներն իրենց ապագան տեսնում են Արցախում. Ժողովրդագրությանը նվիրված համաժողով Ստեփանակերտում
-
10:44
ՆԱՏՕ-ի ընդլայնումը նախադրյալներ է ստեղծում աշխարհում լարվածության աճի համար. Ստանիսլավ Զաս
-
10:31
Շրջանառության մեջ է դրվել «Դավիթ Բեկ» հուշադրամը
-
10:20
Թրամփը 110 000 դոլար տուգանք է վճարել դատաքննությանը չարձագանքելու համար
-
10:16
Արցախում անհետացած քաղաքացին հայտնաբերվեց
-
10:11
ԵՄ-ն անկեղծացել է. Բրյուսելյան հանդիպման արդյունքներն ու ԵՄ հայտարարությունը
-
10:06
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Ապագա հայկականը» Արցախյան ֆորումի փակման արարողությանը
-
09:57
Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցություններն Ուկրաինայի հետ. Մեդինսկի
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
16:57
Բայդենը խոստացել է, բարեփոխումներ է նախապատրաստել Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 10,29 կմ/ժ