ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիբիայի նոր վարչապետը կմեկնի Թուրքիա` Էրդողանի հետ բանակցելու

Լիբիայի նոր վարչապետ Աբդել Համիդ Դբեյբայի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա իր առաջին այցը կկատարի երկուշաբթի, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Էրդողանի գրասենյակին:

Հիշեցնենք՝ Լիբիայի միասնության նոր կառավարության երդմնակալությունը տեղի է ունեցել մարտի 15-ին:

Թուրքիան սատարում է Տրիպոլիում տեղակայված Ազգային համաձայնության կառավարությանն ընդդեմ Լիբիայի արևելքում տեղակայված Ազգային բանակի, որը գլխավորում է գեներալ Խալիֆա Խաֆթարը:

Թուրքիայում հայտնել են, որ Դբեյբան կժամանի երկօրյա պաշտոնական այցով՝ նշելով, որ նրանք Էրդողանի հետ կհամանախագահեն Անկարայում բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության թուրք-լիբիական միության առաջին նիստի ժամանակ:

«Խորհրդի նիստի ժամանակ, որին կմասնակցեն համապատասխան նախարարները, կքննարկվեն թուրք-լիբիական հարաբերությունների բոլոր ասպեկտները, որոնք ունեն խորը պատմական կապեր, գնահատվել են քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել համագործակցության հետագա բարելավման համար»,-նշել են Թուրքիայի նախագահի գրասենյակում:

Թուրքական պետական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Դբեյբան կայցելի Անկարա պատվիրակությամբ, որի կազմում են 14 նախարարներ, 5 փոխվարչապետեր, աշխատակազմի ղեկավարներ և այլ պաշտոնատար անձինք: Բացի այդ, կքննարկվի համագործակցությունն էներգետիկայի և առողջապահության ոլորտում, ինչպես նաև թուրքական ընկերությունների նախագծերի վերականգնման հարցերը, որոնք կասեցվել էին պատերազմի ժամանակ:

Թուրքիան հայտարարել է, որ թուրքական ընկերություններն ակտիվ մասնակցություն կունենան երկրի վերականգնման գործում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: