Ընտրություն անցյալի և ապագայի միջև. նախագահական ընտրություններ Ուկրաինայում
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել և ներկայացրել է մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները: Դրանց համաձայն գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ստացել է ընտրողների ձայների 15.95%-ը, «Ժողովրդի ծառա» կուսակցության թեկնածու Վլադիմիր Զելենսկին` 30.24%-ը, «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն`13.39%-ը, իսկ «Ընդդիմադիր պլատֆորմ» կուսակցության առաջնորդ Յուրի Բոյկոն` 11.6%: ԿԸՀ-ն հայտնել է նաև, որ արդեն կարելի է մեկնարկել երկրորդ փուլի քարոզարշավը:
Առաջին փուլի արդյունքները մեծ անակնկալ չէին պարունակում, և սոցիոլոգների կողմից արված կանխատեսումներն իրականացան: Երկրորդ փուլում հաղթանակի համար պայքարը, կարելի է ասել, սկսվում է զրոյից: Եվ այստեղ որոշիչ դեր կարող է ունենալ առաջին փուլում առավել շատ ձայներ ստացած, սակայն երկրորդ փուլ չանցած թեկնածուների աջակիցների կողմնորոշումը: Այդ հարցում կարևոր կլինի, թե ինչ դիրքորոշմամբ հանդես կգան հենց իրենք` երկրորդ փուլ չանցած թեկնածուները:
Տարբեր պատճառներով պայմանավորված, այդ թվում այս տարվա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սեփական դիքրերը պահպանելու նպատակով, հստակ կոչեր Զելենսկուն կամ Պորոշենկոյի օգտին քվեարկելու վերաբերյալ կարող են նաև չհնչել: Ընտրողների 13.39% ձայները ստացած և 3-րդ տեղը զբաղեցրած Յուլիա Տիմոշենկոն արդեն իսկ հայտարարել է, որ երկրորդ փուլում չի աջակցելու թեկնածուներից և ոչ մեկին, 6.9% քվե ստացած Անատոլի Գրիցենկոն հայտարարել է, որ երկրորդ փուլում գործող նախագահին չի աջակցելու, իսկ Վլադիմիր Զելենսկու մասին դեռ կմտածի: Իսկ 11.6% ձայներով 4-րդ տեղը զբաղեցրած Յուրի Բոյկոն կոչ է անելու իր կողմնակիցներին ձայն չտալ գործող նախագահ Պորոշենկոյի օգտին:
Սոցիոլոգիական կենտրոններն արդեն կանխատեսումներ են անում երկրորդ փուլի արդյունքների վերաբերյալ: Օրինակ` Ռազումկովի անվան սոցիոլոգիական ծառայության կենտրոնի տնօրենը կարծում է, որ երկրորդ փուլ չանցած առավել ռեյտինգային քաղաքական գործիչների մեծ մասի էլեկտորատը հակված է լինելու իր քվեն տալ Վլադիմիր Զելենսկուն: Նա նաև նշել է, որ նախընտրական հարցման համաձայն Յուլիա Տիմոշենկոյի օգտին քվեարկածների 41%-ը երկրորդ փուլում մտադիր է իր ձայնը տալ Վլադիմիր Զելենսկուն, իսկ Պյոտր Պորոշենկոյին` ընդամենը 10%-ը: Առաջին փուլի արդյունքներով 4-րդ տեղը զբաղեցրած «Ընդդիմադիր պլատֆորմ» կուսակցության առաջնորդ Յուրի Բոյկոյի ընտրողների 35%-ն է պատրաստ աջակցել Զելենսկուն և ընդամեմնը 2%-ը` Պորոշենկոյին:
Երկրորդ փուլից ընդամենը երկու շաբաթ առաջ Զելենսկին բարելավել է իր դիրքերը և, եթե առաջին փուլում նա առաջ էր անցել Պորոշենկոյից մոտ 15%-ով, ապա երկրորդ փուլում ձայների տարբերությունը կարող է կազմել 20%: Այսպիսին է Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Պանիոտտոյի կանխատեսումը: Ըստ Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի դեռևս չհրապարակված հետազոտության արդյունքների, 2-րդ փուլում Վլադիմիր Զելենսկու օգտին է քվեարկելու Յուլիա Տիմոշենկոյի աջակիցների` 43%-ը, Յուրի Բոյկոյի աջակիցների`52%-ը, Օլեգ Լյաշկոյի աջակիցների 57%-ը և Անատոլի Գրիցենկոյի աջակիցների`37%-ը:
Առաջին փուլը համարվում է ավելի շատ «կողմ»-ի քվեարկություն, իսկ երկրորդ փուլը` «դեմ»-ի: Շատ փորձագետներ հակված են կարծելու, որ առաջին փուլում Զելենսկու գրանցած հաջողությունը մեծ մասամբ գործող նախագահի վարած քաղաքականության դեմ ժողովրդի բողոքի դրսևորումն էր, իսկ նախկին թեկնածուները երկրորդ փուլի քարոզարշավի ընթացքում հիմնականում Պորոշենկոյի կամ երկու թեկնածուների հակապրոպագանդայով են զբաղվելու: Այս տրամաբանությամբ բավականին բարձր է Վլադիմիր Զելենսկու հաղթանակի հավանականությունը նաև երկրորդ փուլում, սակայն դեռ առջևում է երկրորդ փուլի քարոզարշավը և անակնկալների հավանականությունն ինչպես քարոզարշավի ընթացքում, այնպես էլ ընտրությունների արդյունքներն ամփոփելիս ցածր չէ:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան Ուկրաինային է մատակարարում Սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային ռումբեր. Foreign Policy Տանկեր ոչնչացնելու համար նախատեսված այս զինամթերքի փոքր ռումբերն անմիջապես չպայթելու դեպքում կարող են տարիներ...
- Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ. Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինային զինելը Նրա խոսքով՝ «Եվրոպան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր կոմերցիոն ներկայացուցիչը»։
- Ուկրաինայի ներքաղաքական կյանքում նոր փուլ է մեկնարկում. Հայաստանը պետք է նախաձեռնող լինի Գերագույն Ռադայի նախորդ գումարման կազմում Հայաստանի հետ բարեկամական խումբը գլխավորում էր Օլեգ Լյաշկոյի ռադիկալ...
- Զելենսկու կուսակցությունն ավելի քան 42 տոկոս է հավաքում Ռադայի ընտրություններում Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները կայացել են հուլիսի 21-ին:
- Սահակաշվիլին հանել է իր կուսակցությունը Գերագույն Ռադայի ընտրություններից Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած հայտարարության մեջ Սահակաշվիլին իր այս որոշումը բացատրում է նրանով, որ Ուկրաինայի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ