ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Գահերի խաղը» (Game of Thrones) արգելված է ցուցադրել թուրքական բանակում. հետաքրքիր փաստեր կուլտային սերիալի մասին

Արդեն մի քանի տարի է էկրաններից չի հեռանում «Գահերի խաղը» (Game of Thrones) ֆիլմը: HBO հեռուստաալիքն ապրիլի 14-ին ցուցադրել է հեռուստասերիալի վերջին սեզոնի առաջին սերիան: Սերիալը ԱՄՆ-ում դարձել է ամենադիտված և պահանջված հեռուստասերիալներից մեկը:

«Գահերի խաղ»-ի ստեղծողները հայտնել են, որ վերջին սեզոնի ամեն սերիայի համար նախատեսում են ծախսել ավելի քան 15 միլիոն դոլար: Ամբողջ սեզոնը կարժենա 90-100 միլիոն դոլար: Եզրափակիչ սեզոնը բաղկացած է 6 սերիաներից: Սերիաները ցույց են տալու ամեն կիրակի: Վերջին սերիան կցուցադրվի մայիսի 19-ին:

Մի քանի հետաքրքիր փաստ սերիալի մասին:

 

Հերոսների մասին

Գիշերվա թագավորը գրքում և սերիալում տարբեր պերսոնաժներ են

Պատասխանելով երկրպագուների մեկնաբանություններին` իր բլոգում գրքի հեղինակը բացատրել է, որ այս հերոսի հեռուստատեսային տարբերակը շատ տարբեր է գրքից:

Գորան իսկապես կարող էր ջախջախել Օբերինի գլուխը

Իսլանդացի հզոր մարդ Հաֆտոր Յուլիուս Բյորնսոնը, ով սերիալում խաղացել է Գորայի դերը, համարվում է աշխարհի երրորդ ամենաուժեղ մարդը և հեշտությամբ կարող է ջարդել մարդու գլուխը ինչպես ընկույզը:

Դրակոնները աճում են ոչ թե օրերով, այլ՝ ժամերով

Սերիալի ողջ ընթացքում մենք հետևում ենք մեր սիրելի կենդանիների աճին: Նրանք շատ փոքրիկ էին, հետո սկսեցին հարձակվել կենդանիների վրա, իսկ հետագայում մարդկանց վրա մինչև դարձան հսկայական հրաշունչ կենդանիներ: Յոթերորդ սեզոնում դրակոններն այնքան էին հասակ առել, որ չափով համեմատելի էին Boeing 747-ի հետ:

Մոխրագույն հիվանդության գրիմը տևում էր ամեն օր 4 ժամ

Սարսափելի հիվանդության իրական պատկեր ստանալու համար սերիալի ստեղծողները բժիշկների հետ խորհրդակցել են, ինչպես նաև ուսումնասիրել են բորոտության հետևանքները: Իեն Գլենը, ով խաղում էր Ջորախ Մորմոնտի դերը, հատուկ սիլիկոնային պրոթեզ էր հագնում և նրան գրիմ անելու համար անհրաժեշտ էր 3 դիմահարդար և 4 ժամ:

 

Դերասանների մասին

Դերասանը, ով խաղում էր Էյմոն Տարգարիենի դերը, իրականում կույր էր 

Փիթեր Վոնը, որը սերիալում խաղացել է Էյմոն Տարգարիենի դերը, մասամբ կույր էր: Դերասանը մահացել է 2016 թ. դեկտեմբերին `93 տարեկան հասակում:

Արյան սիրում է պարել

Կյանքում Մեյսի Ուիլյամսը, ով հանդես է գալիս Արյա Ստարկի դերում, ունի ավելի շատ խաղաղ հոբբի, քան թշնամիներին սպանելը: Դերասանուհին 10 տարեկանից խորեոգրաֆիկ դպրոցում է սովորել և միշտ երազել է պարուհի դառնալ:

Ջոն Սնոուի հետույքը  Քիթ Հարթինգթինը չի

Սիրային տեսարանում, որտեղ հնարավոր էր տեսնել մերկ դերասանին, այլ մարդու հետույք են ցույց տվել: Դա ֆիլմի անձնակազմի անդամներից մեկի նստատեղն էր, ով փոխարինել էր Հարինգտոնի կոտրված կոճը:

Ռոբ Սթարքի կինը Չապլինի թոռնուհին է 

Դերասանուհի Ունա Չապլինը, ով խաղացել է Ռոբ Սթարքի կնոջ դերը, լեգենդար դերասան Չարլի Չապլինի թոռնուհին է։

Թոմաս Սանգստերը 23 տարեկան է

Թոմաս Սանգստերը, ով խաղացել է 13-ամյա Ժոյեն Ռիդի դերը, իրականում 23 տարեկան է։

Գվենդոլին Քրիստին չգիտի իր ծննդյան ճիշտ օրը

Դերասանուհի Գվենդոլին Քրիստին, ով խաղում է Բրիենի դերը, չգիտի իր ծննդյան ճիշտ օրը։

Իրական կյանքում Ջոն Սնոուն ամուսնացած է Իգրիթի հետ

Միասին աշխատանքից հետո Քիթ Հարինգթոնը և Լեսլի Ռոուզը սկսել են հանդիպել: 2017-ին զույգը հայտարարել է նշանադրության մասին The Times թերթի միջոցով և հաջորդ տարվա ամռանը սիրահարները Շոտլանդիայի Լեսլիի ամրոցում հարսանիք են արել:

Փիթեր Դինկլեյջը բուսակեր է 

Տիրիոն Լանիսթերի դերը խաղացած դերասանը իրական կյանքում երկար տարիներ միայն բուսական սնունդ է ընդունում:

 

Սերիալի մասին

Սերիալի ցուցադրությունն արգելված է թուրքական բանակում

2014 թ. նոյեմբերին մի շարք հեռուստատեսային հաղորդումների և սերիալների, այդ թվում`«Գահերի խաղ»-ի ցուցադրությունն արգելված է թուրքական ռազմական ուսումնարանում: Դրա պատճառն այն է, որ իշխանությունները ցանկանում են պաշտպանել երիտասարդներին «սեռական շահագործում, պոռնոգրաֆիա, բռնություն, ոտնձգություն և անընդունելի վարքի այլ դրսևորումներ» ցուցադրելուց: 2012թ. Ստամբուլի ռազմական ակադեմիայի մի քանի սպաներ աշխատանքից ազատվել են, քանի որ թույլ են տվել սաներին դիտել սերիալը:

Սա աշխարհի ամենաշատ գողացվող սերիալն է

TorrentFreak-ի կայքէջի համաձայն «Գահերի խաղ»-ն ավելի հաճախ են անօրինական ներբեռնում, քան ցանկացած այլ սերիալ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: